ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում թողարկել են «Կոմանդա Ս.Լ.ՈՒ.Խ.» կոմիքսը, որը պատմում է սուպեր ընդունակություններով օժտված խուլ երեխաների մասին։ Սա Ռուսաստանում առաջին ներառական գրաֆիկական պատմությունն է։ Կոմիքսը նկարել է հայ նկարիչ Հարություն Թումաղյանը, հաղորդում է sobaka.ru–ն։
«Կոմանդա Ս.Լ.ՈՒ.Խ.» կոմիքսի սյուժեն պատմում է երեք հերոս դեռահասների մասին։ Իլյա անունով տղան ունի իմպլանտ–պրոթեզ, որը թույլ է տալիս ավելի լավ լսել։ Նիկիտան 7 տարեկանից խուլ է և հիմա շփվում է ժեստերի լեզվով։ Իսկ Ալյոնան սովորական աղջիկ է, որը սովորել է ժեստերի լեզուն` ընկերոջ հետ շփվելու համար։ Կոմիքսը ցուցադրում է, որ խախտված լսողությունն առիթ չէ խտրականության համար, այլ, հակառակը` սուպերընդունակություն է։
«Մոնա Լիզան ժպտում է». ինչպես է էջմիածնեցի 5-ամյա հրաշամանուկը պատրաստվում Գինեսի ռեկորդին
Նման կոմիքս ստեղծելու գաղափարի հեղինակներն են «Ես քեզ լսում եմ» հասարակական կազմակերպության հիմնադիրներ Ալլա Մալաբիուն և Զոյա Բոյցևան` երեխաների մայրերը, որոնք ի ծնե չեն լսում։
«Կոմանդա Ս.Լ.ՈՒ.Խ.» կոմիքսը կարելի է ընթերցել այստեղ։