ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 1-ին, ժամը 08:44-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցում՝ նախկին «Գալակտիկա» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան 23-ամյա վարորդ Շոթա Հ.-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Չարենցավանում Lexus-ի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, արգելափակումից դուրս բերել Շոթա Հ.-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: