ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր` հոկտեմբերի 31-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման ընթացիկ փուլը։
«2019թ–ի հոկտեմբերի 25–ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում կայացած զրույցը զարգացնելով` Դմիտրի Մեդվեդևը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են ռուս–հայկական առևտրատնտեսական համագործակցության արդի հարցեր», – նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2019թ–ին Հայաստանն ավարտում է նախագահությունը ԵԱՏՄ–ում։ Նախագահության շրջանում ուժի մեջ են մտել Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրերը։