Երևանի գործընկեր-քաղաքների հետ համագործակցային կապերն ակտիվ են։ Մեր մայրաքաղաքն անդամակցում է 8 միջազգային և տարածաշրջանային կառույցների, որոնց շրջանակում ևս ծավալում է միջազգային համագործակցություն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։
«Մեր հիմնական առաջնահերթությունը Երևանն ավելի գրավիչ ներկայացնելն է։ Ի դեպ, գրավչության պահը կարևոր է նաև զբոսաշրջությունը զարգացնելու առումով»,-նշեց նա։
Զրույցի ընթացքում Դավիթ Գևորգյանն անդրադարձավ ինչպես վերջին շրջանում քաղաքային իշխանության արտաքին շփումներին, այնպես էլ նախատեսված ծրագրերին:
Հայաստանը հատուկ պայմաններ կստեղծի չինացի զբոսաշրջիկների համար
«Չմոռանանք, որ Երևանը Հայաստանի և Արցախ աշխարհի տուրիստական բազային քաղաքն է: Բացի այդ, առաջնահերթություն են փորձի փոխանակման ծրագրերը: Եվ, իհարկե, թիրախավորում ենք այն ոլորտները, որտեղ գտնում ենք, որ շատ անելիք ունենք»,- ասաց նա:
Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2019-ի առաջին կիսամյակում
Նշենք, որ Երևանը շուրջ 40 «քույր քաղաք» ունի, թեպետ արտաքին կապերով զբաղվող մասնագետները նախընտրում են գործածել գործընկեր-քաղաք արտահայտությունը: