00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վճռական և տպավորիչ քվեարկություն. ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ–ում ընդունված բանաձևին

© Sputnik / Asatur YesayantsЗдание министерств
Здание министерств - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարությունը համարում է, որ ԱՄՆ–ի ընդունած բանաձևը կարևորագույն նշանակություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը խորապես շնորհակալ է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներին՝ թիվ 296 բանաձևի օգտին վճռական և տպավորիչ քվեի համար։ Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Հայաստանը ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս բանաձևը կարևորագույն նշանակություն ունի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բանաձևը, ըստ ԱԳՆ–ի, հաստատակամ է պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը և խրախուսելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ 1․5 միլիոն հայերի բնաջնջման վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացումը։

Глава МИД Турции Мевлют Чавушоглу на пресс-конференции по итогам переговоров с Сергеем Лавровым (24 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Թուրքիայի արտգործնախարարն ամոթալի է անվանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը

Այն ժամանակ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու ղեկավարությունը մեծ ջանքեր գործադրեցին հայերի նկատմամբ իրականացված վայրագություններին արձագանքելու գործում՝ փրկելով և օգնության ձեռք մեկնելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին։

«Այս բանաձևը կարևոր ներդրում է միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում նոր ցեղասպանությունների և զանգվածային վայրագությունների կանխարգելմանը։ Այսօր մենք նաև մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում աշխարհի մյուս բոլոր պետություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նախկինում գործադրած ջանքերի համար»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

ԱՄՆ–ի ընդունած բանաձևում արդարությունը և ճշմարտությունը համախմբվել են. Մնացականյան

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ Հայաստանը խորապես հանձնառու է՝ շարունակելու սերտ համագործակցությունն իր բոլոր միջազգային գործընկերների հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկությունը կայացել է հոկտեմբերի 29-ին։ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:

Պատմություն կերտեցինք. Քարդաշյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին

Լրահոս
0