ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Փյունիկի» ավագ մարզիչ Սուրեն Չախալյանը նշանակվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար, իսկ Ալեքսանդր Տարխանովը կզբաղեցնի զարգացման գծով ակումբի փոխնախագահի պաշտոնը: Այս մասին տեղեկանում ենք «Փյունիկի» պաշտոնական կայքէջից։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթել Սուրեն Չախալյանին և Ալեքսանդր Տարխանովին իրենց նոր պաշտոններում:
Բրավո, «Փյունիկ». հայկական ակումբն անցավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ
Հիշեցնենք`Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հոկտեմբերի 7–ին Արմեն Գյուլբուդաղյանցին հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզչական շտաբում ընդգրկվել էին Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ):
«Փյունիկ»–«Շկուպի» «դրաման» Գյումրիում ավարտվեց խաղաղ արդյունքով
Ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը ապրիլի 11–ին նշանակվեց «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում։
64-ամյա մասնագետը փոխարինեց Անդրեյ Տալալաևին, որն օրեր առաջ խզել էր «Փյունիկի» հետ պայմանագիրը և գլխավորել «Խիմկին:
Տարխանովն աշխատանքային փորձ է ստացել ԲԿՄԱ-ում, «Կրիլյա Սովետովում», «Թերեքում», «Կուբանում», «Խիմկիում», «Ուրալում» և մի շարք ակումբներում: Վերջին շրջանում նա «Ուրալի» նախագահի խորհրդականն էր: 1989 թվականին նա եղել է Աբովյանի «Կոտայքի» մարզիչ-խորհրդատուն: