00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին

© Sputnik / Asatur YesayantsДжазмен Ваагн Айрапетян (30 октября 2019). Еревaн
Джазмен Ваагн Айрапетян (30 октября 2019).  Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Yerevan Jazz Fest 2019-ի շրջանակում Հայաստանում ջազի տոնը շարունակվում է: Լինելու են ֆանտաստիկ համերգներ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Փրոդաքշնի» ջանքերով Հայաստան են ժամանել աշխարհահռչակ մի քանի երաժիշտներ։ Շեփորահար  Ջոն Մարշալը՝ ԱՄՆ-ից, աշխարհահռչակ երգչուհի Ագաթա Իրակեման՝ Բրազիլիայից, վոկալիստներ Գրանտ Ստյուարտը և Լուսի Եղիազարյանը կմասնակցեն Yerevan Jazz Fest 2019-ին: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց ճանաչված ջազմեն Վահագն Հայրապետյանը:

«Ջազի սիրահարներին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ին, սպասելու ենք  Արամ Խաչատրյանի համերգասրահում, որտեղ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր  Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ համերգ կտա, որին ինձնից բացի կմասնակցեն լեգենդար շեփորահար Ջոն Մարշալը, երգչուհի Ագաթա Իրակեման»,-ասաց Հայրապետյանը:

Ջազմենը տեղեկացրեց, որ նոյեմբերի 1–ին նույնպես ֆանտաստիկ համերգ է սպասվում «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում, որտեղ ելույթ կունենան «Վահագն Հայրապետյան և ընկերներ» խումբը, վոկալիստներ Գրանտ Ստյուարտը, Լուսի Եղիազարյանը և իհարկե շեփորահար  Ջոն Մարշալը:

Հայտնի հայ ջազմենները վերադառնում են Հայաստանը վերամիավորելու. «Վարդան Հովսեփյան» տրիոն

Համերգի ընթացքում  կներկայացվի նաև ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը:

© Sputnik / Asatur YesayantsՋազմենների ասուլիսը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում
Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին - Sputnik Արմենիա
Ջազմենների ասուլիսը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում

Հայրապետյանը պատմեց, որ լեգենդար շեփորահար Ջոն Մարշալի հետ իրենց համագործակցությունը սկսվել է 2017 թվականին: Նրանք վերջերս մեծ համերգային տուր են ունեցել ողջ Եվրոպայում:

Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ մասնակցել է ջազի տոնին. լուսանկարներ

Ի դեպ, հայ շեփորահարների համար Մարշալը նոյեմբերի 2-ին, ժամը 12։00-ին, Հայաստանի պետական ջազ նվագախմբի փորձասրահում  վարպետության դաս կանցկացնի:

© Sputnik / Asatur YesayantsԼեգենդար շեփորահար Ջոն Մարշալը
Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին - Sputnik Արմենիա
Լեգենդար շեփորահար Ջոն Մարշալը

Ասուլիսին ներկա Ջոն Մարշալը նշեց, որ շատ ուրախ է Հայաստան ժամանելու համար, որտեղ բազմաթիվ երաժիշտ ընկերներ ունի: Ասաց` Հայաստանի մասին շատ բան չգիտի, միայն համացանցում հետաքրքիր տեսանյութեր է տեսել, որոնցից  տեղեկացել է երկրի մասին: Կարծում է` հայ հանդիսատեսը կվայելի ճաշակով երաժշտությունը և գոհ կմնա:

Ջազ, օպերա և Պուշկին. Սթենլի Քլարկը Երևանում պատմեց իր նոր ու մեծ նախագծի մասին

Աշխարհահռչակ երգչուհի Ագաթա Իրակեմանը պատմեց, որ իր հայրը երաշժիշտ է եղել և իր ողջ մանկությունն անցել է երաժշտության ուղեկցությամբ: Իրակեմանը Հայաստանն ասոցացնում է Շառլ Ազնավուրի և Տիգրան Համասյանի հետ:

© Sputnik / Asatur YesayantsԱշխարհահռչակ երգչուհի Ագաթա Իրակեմանը
Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին - Sputnik Արմենիա
Աշխարհահռչակ երգչուհի Ագաթա Իրակեմանը

Ասուլիսին ներկա էր նաև երգչուհի Լուսի Եղիազարյանը, որը  Հայաստան է ժամանել իր փեսացուի՝ Գրանտ Ստյուարտի հետ:

© Sputnik / Asatur YesayantsԱշխարհահռչակ երգչուհի Ագաթա Իրակեմանը և Լուսի Եղիազարյանը
Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին - Sputnik Արմենիա
Աշխարհահռչակ երգչուհի Ագաթա Իրակեմանը և Լուսի Եղիազարյանը

Լուսին ծնունդով Արմավիրից է: Մոտ 20 տարի առաջ տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է երգել և արդեն երկրպագուների մեծ բանակ ունի: Ասում է`իրեն 1950-60–ականների ջազն է հոգեհարազատ։

«Նյու Յորքում թեպետ մեծ հայկական համայնք չկա, բայց ես այնտեղի ակումբներում երգելով` մեծ ճանաչում եմ ձեռք բերել և ուրախ եմ, որ այսօր Հայաստանում եմ»,-ասաց Լուսին` հավելելով, վերջերս լույս է տեսել իր առաջին ձայնասկավառակը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին քառակի գրեմմիակիր բաս կիթառահար Սթենլի Քլարքի համերգով մեկնարկեց  ամենամյա միջազգային ջազ փառատոնը՝ Yerevan Jazz Fest 2019-ը:

Լրահոս
0