00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը կորոշի` վերաբացել «Առագաստ» սրճարանի սպանության գործը, թե ոչ

Բաժանորդագրվել
Մի շարք հարցաքննություններ անցկացնելուց հետո Քննչական կոմիտեն վարույթը վերադարձրել է դատախազություն։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. 18 տարի առաջ «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանության փաստով հարուցված նոր վարույթի շրջանակներում մի շարք անձինք են հարցաքննվել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Մենք մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք Դատախազություն, որպեսզի Դատախազությունը գնահատի` արդյո՞ք այդ տվյալները բավարար են՝ նոր գործ հարուցելու համար»,- ասաց Գրիգորյանը։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել

Թե ովքեր են հարցաքննության ենթարկվածները, Քննչական կոմիտեի նախագահը չմանրամասնեց։

Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Պողոս Պողոսյանի սպանության գործով կհարցաքննվի Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահ Աղամալ Հարությունյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին Դատախազությունը հայտարարել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Դրանց համաձայն` Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով:

Դատախազությունը չէր բացառել նաև, որ բացի Աղամալ Հարությունյանից, հանցանքի կատարմանը մասնակցել են նաև այլ անձինք։

Որն է եղել Հայրապետովին աշխատանքից հեռացնելու գլխավոր պատճառը. «Փաստ»

Ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքով դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնին:

Երևան եկած նոր հանգամանքը, ըստ ամենայնի, 2019 թվականի սեպտեմբերին Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դատախազությանը հասցեագրած դիմումն է։

Սթիվեն Ջոն Նյուտոնն 2001թ–ին ներկա է եղել «Առագաստ» սրճարանում կատարված սպանությանն ու իր դիմումում շարադրել որոշ փաստեր։

Следственный комитет Армении  - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահը կհարցաքննվի «Առագաստ» սրճարանի գործով

Ինչ վերաբերում է Աղամալ Հարությունյանին, նա 2001թ–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն էր, ՀՀ Ազգային անվտանգության նախարարության աշխատակից։

Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Աղամալ Հարությունյանին։

Ըստ մեղադրանքի` ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ. Պողոսյանի ու Հարությունյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը ընկել է, գլուխը հարվածել զուգարանի սալիկապատ հատակին և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել:

Հրայր Թովմասյանն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը

 

Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն:

Այս արարքի համար Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, բայց նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հարությունյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Լրահոս
0