ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Տարատեսակ չինական խանութներ արդեն սկսել են վաճառել Vpods Pro ականաջակալները, որոնց գինը 40 դոլար է այն դեպքում, երբ AirPods ականջակալները, որոնց վաճառքը սկսվել է երեկ, գնահատվում է 250 դոլար։
#AirPodsPro knockoffs coming soon pic.twitter.com/YfzcyVG72O
— Ben Geskin (@BenGeskin) October 29, 2019
Բնականաբար, Vpods Pro-ն տեսքով AirPods Pro-ի ճշգրիտ կրկնօրինակը չէ, բայց սա ընդամենն առաջին քայլն է։ Անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ առաջիկա ամիսների ընթացքում շուկայում կհայտնվեն 100 տոկոս նմանությամբ կրկնօրինակներ, որոնք իրականից տարբերելը գրեթե անհնար կլինի։
Ixbt.com կայքը, հղում անելով իր վստահելի ինսայդերներին, տեղեկացնում է, որ Չինաստանում արդեն սկսվել է AirPods Pro ականջակալների ճշգրիտ կրկնօրինակների արտադրությունն ու շուտով կսկսվի դրանց վաճառքը։
Հարկ է նշել, որ չինական արտադրողներն ավելի վաղ կարողացել են կրկնօրինակել ոչ միայն Apple AirPods-ի դիզայնը, այլ նաև ֆունկցիոնալությունը։
Հետաքրքիր է, թե ինչ արագությամբ շուկայում կհայտվեն Apple AirPods Pro-ի կլոնները։