https://arm.sputniknews.ru/20191029/ov-vochnchacni-ays-grutyuny-tox-arzanana-astvatcneri-anecqin-3000-amya-sepagir-en-vnasel-20919598.html
«Ով ոչնչացնի այս գրությունը, թող արժանանա աստվածների անեծքին». 3000–ամյա սեպագիր են վնասել
«Ով ոչնչացնի այս գրությունը, թող արժանանա աստվածների անեծքին». 3000–ամյա սեպագիր են վնասել
Sputnik Արմենիա
Մենուային վերագրվող մոտ 3 հազարամյա ուրարտերեն սեպագիր արձանագրությունը կարող է վնասած լինել կա՛մ գանձագողը, կա՛մ էլ մարդիկ, որոնք ցանկանում է ջնջել պատմության... 29.10.2019, Sputnik Արմենիա
2019-10-29T17:03+0400
2019-10-29T17:03+0400
2019-10-29T21:21+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/605/13/6051347_0:114:3999:2375_1920x0_80_0_0_fd54ceb6e87142709a671c444f7bb0c6.jpg
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/605/13/6051347_0:0:3999:2514_1920x0_80_0_0_56551c8644e7a08fb587dc9291459d8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, հայաստան, հասարակություն , մշակույթ , թուրքիա, մենուա
աշխարհ, հայաստան, հասարակություն , մշակույթ , թուրքիա, մենուա
«Ով ոչնչացնի այս գրությունը, թող արժանանա աստվածների անեծքին». 3000–ամյա սեպագիր են վնասել
17:03 29.10.2019 (Թարմացված է: 21:21 29.10.2019) Մենուային վերագրվող մոտ 3 հազարամյա ուրարտերեն սեպագիր արձանագրությունը կարող է վնասած լինել կա՛մ գանձագողը, կա՛մ էլ մարդիկ, որոնք ցանկանում է ջնջել պատմության հետքերը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Էրզրում նահանգի Հորասան շրջանի Յազըլըթաշ գյուղում գտնվող և Վանի (Արարատյան) հայկական թագավորության արքա Մենուային վերագրվող մոտ 3 հազարամյա ուրարտերեն սեպագիր արձանագրությունը վտանգված է: Գանձագողերը փորձել են այն կոտրել բրիչով, գրում է ermenihaber–ը։
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Ալփասլան Ջեյլանը նշել է, որ պատմական կոթողը գանձագողերի կամ վանդալների կողմից կարող է ամեն պահի պայթեցվել, ուստի պատկան մարմիններին կոչ է արել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:
«Մեր պատմությունը մեր ձեռքով ոչնչացնելու մեկ այլ ձև է սա: Այն, ինչը չի կարող անել թշնամին, մենք մեր ձեռքերով ենք անում: Սա ոսկի որոնելու համար են անում: Այս արձանագրության վերջին տողում գրված է. «Ով ոչնչացնի այս գրությունը, թող արժանանա աստվածների անեծքին»: Ժայռի հետնամասում ոսկի չկա»- ասել է Ջեյլանը:
Ալփասլան Ջեյլանը 1998 թվականից զբաղվում է հետազոտական աշխատանքներով: Այցելելով Յազըլըթաշ գյուղ` նա ականատես եղել պատմական գրավոր հուշարձանի նկատմամբ վանդալիզիմի դրսևորմանը:
Շիրակի սեպագիր անձնագրի պատճենը՝ ճապոնական թթենու թղթի վրա. հայտնի գեղագիր Նագաոկայի նվերը
Ըստ պրոֆեսորի՝ դա կարող է անել կա՛մ գանձագողը, կա՛մ էլ մարդիկ, որոնք ցանկանում է ջնջել պատմության հետքերը՝ նշելով, որ նախորդ այցի ժամանակ արձանագրությունները բրիչով կոտրված չեն եղել:
Նշենք, որ Մենուայի թողած այս արձանագրությունում ներկայացվում են արքայի նվաճողական արշավանքները: