00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օրենքով գողերի» դեմ պայքարում անելիքներ դեռ շատ կան. ո՞րն է առաջին քայլը

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցОсужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе
Осужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՔԿՀ–ներում կարգուկանոն հաստատելու համար արդարադատության նախարարությունը ռազմավարություն է մշակել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. «Օրենքով գողերի» դեմ պայքարը բավական արդյունավետ է, սակայն անելիքներ դեռ շատ կան։ Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ՔՀԿ–ներում դեռ կա՞ն արտոնյալներ։

Улица Тиграняна в Гюмри - Sputnik Արմենիա
Վերացված կանաչ գոտի Գյումրիում, կամ օրենքը լռո՞ւմ է «օրենքով գողերի» դեպքում

Հայտնել էինք, որ Նուբարաշենի ՔԿՀ–ում սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՔԿՀ–ների խնդրին`  նշելով, որ Հայաստանի ՔԿՀ–ներում կան մարդիկ, որոնք շարունակում են արտոնյալ պայմաններում ապրել։

«ՔԿՀ–ներում արտոնյալ կարգավիճակ ունեցողների հանդեպ հետևողական պայքար է տարվում։ ՔԿՀ–ներում օրենքի գերակայություն հաստատելու համար արդեն իսկ ռազմավարություն ենք մշակել, որը շուտով կառավարության հաստատմանը կներկայացնենք»,–ասաց նախարարը։

«Հայաստանի Հանրապետությունը քրեական հեղինակությունների համար չէ». Ալեն Սիմոնյան

Հարցին, թե, այնուամենայնիվ, հաջողվո՞ւմ է պայքարն «օրենքով գողերի» դեմ` Բադասյանը պատասխանեց, որ իրավապահ մարմիններն ամենօրյա աշխատանք են տանում այդ ուղղությամբ։ Նա նշեց, թե ՔԿՀ–ները վերջերս նորից  հայտարարություններ էին տարածել, որ նորանոր դեպքեր են հայտանաբերել` արգելված իրերի տեղափոխման, թմրանյութերի ներթափանցման փորձի առնչությամբ։

«Մյուս կողմից, իրավապահները ոչ թե հատուկ քրեական հեղինակությունների դեմ են պայքարում, այլ հանցավորության դեմ պայքարի շրջանակում են քայլեր անում։ Այնպես չէ, որ հատուկ պետք է սկսեն զբաղվել քրեական հեղինակություններով»,–ասաց նա։

Օրենք՝ «օրենքով գողերի» համար․ Փաշինյանի բռնած գործը երկու ավարտ կարող է ունենալ

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ  բանտի 3-րդ և 4-րդ մասնաշենքերում գտնվող մի քանի խցերի կալանավորներ ու դատապարտյալներ «զոն նայողների» հրահանգի հիման վրա սկսել էին հարվածել խցերի դռներն և կերակրադռնակները՝ կոտրելով դրանք, խցերից վառվող առարկաներ էին նետել բանտի պահպանության տարածք, ինչի հետևանքով խոտածածկ տարածքում հրդեհ էր բռնկվել։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով։

Լրահոս
0