ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը կողմ է «Լուսավոր Հայաստանի» առաջարկությանը. ինքը 41 տարեկան է և ղեկավարում է նաև 60 տարեկան մարդկանց։
ԱԱԾ–ում ու ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ցոլակյան
«Տարիքն ի՞նչ կապ ունի»,– ասաց նա`անդրադառնալով այն օրենսդրական առաջարկին, ըստ որի` ոստիկանությունը կարող է ղեկավարել 25 տարեկանը լրացած անձ։
Արման Սարգսյանը չբացառեց, որ կարող են լինել 25-ամյա մասնագետներ, ովքեր ի վիճակի են ղեկավարել ոստիկանության համակարգը։
«Նայած, թե ով է այդ 25 տարեկանը,–ասաց նա,– կարծում եմ, որ, եթե նման խնդիր ծագի, որ նշանակելու լինեն այդպիսի անձի, նա պետք է ունենա անհրաժեշտ թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային կարողությունները»։
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են ՀՖՖ և որոշ թղթեր ուսումնասիրել
Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում էր ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել անձանց, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին, այդ թվում` տարիքային։