00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենտրոնական բանկը 500 մլն դոլար է գնել. ՀՀ պատմության մեջ պահուստներն ամենաբարձրն են

CC BY-SA 2.0 / 401(K) 2012 / American MoneyПачка стодолларовых банкнот
Пачка стодолларовых банкнот - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018թ–ի համեմատ ՀՀ ԿԲ արտարժույթի պահուստներն 250 մլն դոլարով ավելի են։ Դա բավական է 5-6 ամսվա իմպորտ ապահովելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը այս տարի 500 միլիոնից փոքր-ինչ պակաս դոլար է գնել, բայց 500 մլն–ի շեմը դեռ չի հատել։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Обмен валюты - Sputnik Արմենիա
Դրամը կարժեզրկվի՞. մեկնաբանում է Հայաստանի Կենտրոնական բանկը

«Մենք այս տարի հնարավորություն ունեցանք բավական արտարժույթ գնելու, քանի որ կար արտարժույթի լուրջ ավելցուկ։ Դեռ չենք հասել 500 մլն–ի, բայց 500 մլն–ից մի փոքր պակաս դոլար գնել ենք այս տարի»,– ասաց Ջավադյանը։

Այս ծավալը ԿԲ նախագահն աննախադեպ որակեց` հիշեցնելով, որ նման ծավալի արտարժույթ Հայաստանում երբեք չի գնվել, նույնիսկ այն տարիներին, երբ դրամի արժևորում էր գրանցվում։

Արտարժույթի պահուստների համալրման արդյունքում, Ջավադյանի խոսքով, այսօր ՀՀ արտարժույթի պահուստները 2018թ–ի համեմատ 250 մլն դոլարով ավելի են։

Հայաստանում վարկային տեսակներից ամենաարագն աճում է հիփոթեքի ծավալը. ԿԲ–ի մասնագետ

«Դա բավական է 5-6 ամսվա իմպորտ ապահովելու համար»,– ասաց Ջավադյանը` մեկնաբանելով, որ միջազգային ընդունված չափորոշիչը 3 ամսվա ապահովումն է։

ԿԲ նախագահը նշեց, որ արդյունքում ԿԲ արտարժույթի պահեստներն այս տարի ՀՀ պատմության մեջ ամենաբարձրն են։

Գները կաճեն, բայց ոչ շատ արագ. Կենտրոնական բանկը ցածր գնաճ է կանխատեսում

«Պահուստների առկայությունն ու մեծ ծավալը բերում է նաև մեր երկրի պոտենցիալի մեծացմանը, խնդիրների լուծման հնարավորությունների ավելացմանը»,– ասաց Ջավադյանը։

Բացի այդ, նրա խոսքով` դա նշանակում է, որ ԿԲ–ն այդ ծավալի գումար է ներարկել ՀՀ տնտեսություն։

Լրահոս
0