00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«5 րոպե Դուլյանի հետ». Դոնալդ Թրամփ. «Աշխարհն ավելի ապահով է դարձել»

© AP Photo / Andrew HarnikПрезидент США Дональд Трамп во время празднования Дня Независимости перед мемориалом Линкольна (4 июля 2019). Вашингтон
Президент США Дональд Трамп во время празднования Дня Независимости перед мемориалом Линкольна (4 июля 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ամերիկացի հատուկջոկատայինները անցած շաբաթավերջին հրաշալի նվեր մատուցեցին Թրամփին հաջորդ տարվա նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ։ Ֆիզիկապես ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։

Շաբաթ օրը ամերիկյան ութ ուղղաթիռներ անսպասելիորեն հայտնվեցին Սիրիայի և Թուրքիայի սահմանի այն հատվածում, որտեղ մինչ այդ հարաբերական անդորր էր տիրում։ Ամերիկացիները նախօրոք զգուշացրել էին ռուսներին, թուրքերին և քրդերին, որ գործողություն են իրականացնելու այդ վայրում, բայց չէին ասել, թե ինչ գործողություն է լինելու։

«5 րոպե Դուլյանի հետ». Դոնալդ Թրամփ. «Աշխարհն ավելի ապահով է դարձել»
Հատուկջոկատայիններն իջան ուղղաթիռներից և շրջապատեցին այն տունը, որտեղ ենթադրաբար գտնվում էր թիվ մեկ ահաբեկիչը։

Абу Бакр аль-Багдади - Sputnik Արմենիա
Աբու Բաքր ալ Բաղդադիին չեզոքացնելու հատուկ գործողության ընթացքում մահացել են նրա 2 կանայք

Ջարդեցին պատերից մեկը, ինչից հետո ներսից կրակահերթեր հնչեցին։ Որոշ ժամանակ անց ուղղաթիռներից մեկը օդից հուժկու հարված հասցրեց և շենքը փլուզվեց։ Սակայն ալ-Բաղդադին արդեն այնտեղ չէր, իր երեք երեխաների հետ նա փախչում էր թունելներից մեկով։ Բայց բախտը չբերեց՝ թունելը ոչ մի տեղ չէր տանում, դա փակուղի էր։ Եվ ահաբեկիչը գործի դրեց շեհիդի գոտին, այսինքն պայթեցրեց ինքն իրեն։ Մահացան նաև նրա երեխաները։ Երբ այս մասին հաղորդեցին լրատվամիջոցները, շատերը թերահավատ էին։Որովհետև ալ-Բաղդադիի մահվան մասին լուրերը բազմիցս էին տարածվել։

Официальный представитель минобороны РФ генерал-майор Игорь Конашенков  - Sputnik Արմենիա
Ռուսաստանի ՊՆ-ն վստահ չէ, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին իսկապես ոչնչացվել է

Ռուս զինվորականները, օրինակ, դեռ երկու տարի առաջ համառորեն պնդում էին, թե սպանել են ահաբեկչին, սակայն այս սեպտեմբերին հրապարակվեց նրա ձայնագրված հայտարարությունը՝ ալ-Բաղդադին հորդորում էր իր կողմնակիցներին շարունակել պայքարը։ Ի դեպ, հիմա էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խիստ կասկած է հայտնել, որ ալ-Բաղդադին սպանվել է։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները նաև պնդում են, որ ամերիկացիներին որևէ աջակցություն ցույց չեն տվել:Մինչդեռ Դոնալդ Թրամփը հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը՝ աջակցության համար։

Համաձայնեք՝ բավական տարօրինակ է։

Ամերիկայի նախագահը կիրակի օրը հավաստիացրեց, որ այս անգամ կասկած չկա՝ ալ-Բաղդադին իրոք մահացել է։ Ահա Դոնալդ Թրամփի խոսքերը.

«Ինքը փորձում էր փախչել ստորգետնյա ուղիով, բայց շները նրա հետևից ընկան և նա պայթեցրեց ինքն իրեն՝ երեք երեխաների հետ։ Մենք հավաստիացանք, որ դա հենց իր մարմինն է»։

Նախագահի այս պնդումը հիմնվում է այն հանգամանքի վրա, որ ամերիկացի մասնագետները անմիջապես էլ փլուզված թունելում վերցրել են հողի տակ մնացածների ԴՆԹ-ները և ենթարկել լաբորատոր ստուգման։ Զննումը ցույց է տվել՝ մահացածը 100 տոկոսով ալ-Բաղդադին է։

Առայժմ պարզ չէ՝ արդյոք որևէ մեկը կստանա այն 10 միլիոն դոլարը, որը Պետքարտուղարությունը դեռ 8 տարի առաջ խոստացել էր այնպիսի տեղեկությունների համար, որոնք կօգնեն բռնել կամ սպանել ալ-Բաղդադիին։ Քրդերը արդեն հայտարարել են, որ իրենց հետախուզությունը սերտորեն համագործակցել է ամերիկացիների հետ՝ ալ-Բաղդադիի գտնվելու վայրը պարզելու համար, բայց արդյո՞ք նրանց հայտնած տեղեկությունները վճռորոշ դեր են խաղացել՝ դժվար է ասել։

Մի երկու մանրամասն այս մարդու մասին, որի գլխավորած ահաբեկչական կազմակերպության զինյալները ուղիղ հինգ տարի առաջ հսկայական տարածքներ գրավեցին Սիրիայում ու Իրաքում և հռչակեցին Իսլամական խալիֆության ստեղծումը։ Երիտասարդ տարիներին ալ-Բաղդադին այնքան լավ էր ֆուտբոլ խաղում, որ շատերը նրան անվանում էին «իրաքյան Մեսսի»։ Համեստ ու չշփվող ուսանող էր։

Երբ ամերիկացիները մտան Իրաք, ալ-Բաղդադին հոգևորական էր, քարոզչություն էր անում Սամարրա քաղաքի մզկիթներից մեկում։ Հետո դարձավ Սադամ Հուսեյնի բանակի մարտիկ, գերեվարվեց և 4 տարի անցկացրեց ամերիկյան, այսպես կոչված, ֆիլտրացիոն ճամբարում։ Հենց այնտեղ էլ ծայրահեղական դարձավ։

Հիմա Թրամփը պնդում է՝

«Ես երեք տարի շարունակ նրա հետևից էի ընկել։ Հիմա աշխարհն ավելի ապահով է դարձել»։

Նկատեք՝ ոչ թե մեր հատուկ ծառայությունները, այլ հենց ԵՍ էի ընկել նրա հետևից։ Մինչդեռ 2011 թվականին, երբ Բարաք Օբաման հայտարարեց Ուսամա բեն Լադենի սպանության մասին, Թրամփը գրեց.

«Բավական է շնորհավորեք Օբամային։ Հո ի՞նքը չի վերացրել բեն Լադենին. մեր հատուկ ջոկատայիններն են սպանել»։

Դե ինչ, իշխանությունը փոխում է նաև մարդկանց մտածելակերպը։

Լրահոս
0