ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ը Սիրիայում հատուկ գործողություն է անցկացրել ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքրա ալ Բաղդադիի։ Այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը։
Աղբյուրի համաձայն, ալ Բաղդադին ողջ չէ, բայց այդ տեղեկությունն առայժմ հաստատված չէ։ Վարկած կա նաև, որ ահաբեկիչների ղեկավարը պայթեցրել է իրեն։
Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ահաբեկչին հաջողվել է չեզոքացնել շաբաթ օրը Իդլիբում հատուկ գործողության ընթացքում, որին Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել մեկ շաբաթ առաջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Twitter-ում գրել էր, որ «կարևոր բան է տեղի ունեցել», բայց չէր կոնկրետացրել՝ ինչի մասին է խոսքը։
Something very big has just happened!
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 27, 2019
Բացի դրանից, ԱՄՆ նախագահի վարչակազմը հաղորդել է, որ կիրակի օրը Թրամփը «կարևոր հայտարարություն» կանի Սպիտակ տանը։