00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն». Վաղարշակ Հարությունյան

© Sputnik / Asatur YesayantsВагаршак Арутюнян
Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անդրադառնալով Նաիրի Հարությունյանի վաղաժամ ազատագրման մասին լուրերին` Հարությունյանն ասաց, որ ոճրագործությունից 20 տարի հետո նա իրավունք ունի դիմելու պայմանական վաղաժամ ազատման խնդրանքով:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին պաշտպանության նախարար (1999-2000), գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն. նախ` Ղարաբաղյան հակամարտության Մեղրիի տարբերակը, այնուհետև իշխանություն պահելու խնդիրը և, իհարկե,  ֆինանսական կորուստների հարցը: Այս մասին, այսօր նա ասաց Եռաբլուրում, Հոկտեմբերի 27–ի դեպքերի 20–րդ տարելիցին լրագրողների հետ զրույցում:

Армен Саркисян - Sputnik Արմենիա
«Կարծում եմ` այդ ստահակն ասելիք ունի». Արմեն Սարգսյանը` Նաիրի Հունանյանի մասին

Նշենք, որ ըստ Հարությունյանի`Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի հուլիսին՝ Սադարակում։ Այդ ժամանակ Մեղրիի տարբերակը իրենից հետևյալն է ներկայացրել. Հայաստանին է միացվում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքը և Լաչինը՝ որպես ՀՀ և Արցախի միջև միջանցք։ Փոխարենը՝ Հայաստանը Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը (1988 թ. սահմաններով), որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերի Նախիջևանի հետ։ Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապը Իրանի հետ։

Այն բացառապես ամերիկյան նախաձեռնություն էր, և Ռոբերտ Քոչարյանին ու Հեյդար Ալիևին ներկայացվեց ամերիկյան Քի-Ուեսթում՝ ստանալով այդպիսով Քի-Ուեսթյան տարբերակ ոչ ֆորմալ անվանումը: Այն ժողովրդի շրջանում հայտնի է նաև որպես Մեղրիի տարբերակ, բայց այն երբևէ չի քննարկվել որպես կարգավորման պաշտոնական տարբերակ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։

Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը

Վաղարշակ Հարությունյանը նաև պնդում է, որ այն ժամանակ արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանը դեմ է եղել այդ տարբերակին։

«Ինքը դեմ է եղել, մենք շատ լավ գիտենք` իր գրառումներում նա արտահայտվել է, թե ինչ է նշանակում Մեղրին Հայաստանի համար՝ կարևորագույն մի հատված է, որը ապահովում է Հայաստանի անվտանգությունը, կապը Իրանի հետ»,- հավելել է Հարությունյանը։

Անդրադառնալով Նաիրի Հարությունյանի վաղաժամ ազատագրման մասին լուրերին` Հարությունյանն ասաց, որ այժմ՝ ոճրագործությունից 20 տարի հետո, Նաիրի Հունանյանն իրավունք ունի դիմելու պայմանական վաղաժամ ազատման խնդրանքով:

Сасун Микаелян на военном пантеоне «Ераблур» - Sputnik Արմենիա
«20 տարի անց էլ լռե՞նք. Ջհանգիրյանն ու Տեր- Պետրոսյանը պետք է խոսեն». Միքայելյան

«Նրա ցուցմունքները կարելի է բաժանել երկու փուլի. մինչև 2000 թվականի մայիսի 2-ը և դրանից հետո: Մինչև մայիսի 2-ը Նաիրի Հունանյանը ցուցմունք էր տալիս, որից պարզ էր դառնում, որ կան կազմակերպիչներ: Մայիսի 2-ից հետո նա ողջ մեղքը վերցրեց իր վրա և հայտարարեց, որ կազմակերպիչներ չեն եղել»,-ասաց Հարությունյանը և շեշտեց, որ բոլորն էլ հասկանում են, որ նման ոճրագործություն 5 հոգով անհնար է կազմակերպել:

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

Բացի Հունանյանից, «27»–ի գործով ևս երկու դատապարտյալ ազատման դիմում են գրել

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։

Լրահոս
0