00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտար նախագիծ․ ի՞նչ է իրենից ներկայացնում Սիրիայի «Հայկական գումարտակը»

© Sputnik / Aram NersesyanАвтомат Калашникова
Автомат Калашникова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում այսպես կոչված «Հայկական գումարտակի» մասին տեղեկատվությունները բավական կցկտուր են, առկա կադրերն ակնհայտորեն բեմադրված են։ Սակայն նման ստորաբաժանում ամեն դեպքում գոյություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik, Դավիթ Գալստյան. Լուրը, որ ինչ-որ «Հայկական գումարտակ» Սիրիայում պայքարում է ահաբեկիչների դեմ, ժամանակ առ ժամանակ հայտնվում է հայկական ԶԼՄ-ներում՝ կենցաղային մակարդակում «հպարտություն» առաջացնելով քաջարի մարտիկների համար։ Սակայն այդ գումարտակի դեպքում ամեն ինչ այդքան պարզ ու միանշանակ չէ։ Հաճախ դրա մասին հիշատակումն օգտագործում են հենց Հայաստանի դեմ։

Սիրիայում քրդական ուժերի կազմում «Հայկական գումարտակ» ստեղծելու մասին տեղեկությունը հայտնվել է 2019թ-ի ապրիլին։ Դրա ստեղծման մասին հայտարարությունը տարածել են քրդական տեղեկատվական կայքերը։

​«Որպես հայ ժողովրդի զավակներ, որոնք սպանվել են և արտաքսվել ցեղասպանության ժամանակ, այսօր մենք հավաքվել ենք միասին, որպեսզի պաշտպանենք Ռոժավան (Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավար շրջան, «Սիրիական Քրդստան»՝ խմբ․) «Իսլամական պետության» և Թուրքիայի ֆաշիստական հարձակումներից, ամրապնդենք հեղափոխությունը։ Հիմնվելով այն գաղափարի վրա, որ մարդիկ ոչինչ չունեն, եթե նրանք չունեն բանակ, մենք համեստ ջոկատ ենք ստեղծել հայ ժողովրդի և Ռոժավայի բոլոր ժողովուրդների պաշտպանության համար», - նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ստորաբաժանում ստեղծելու մասին հայտարարությունը հնչել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված սգո միջոցառումների շրջանակում։ Գումարտակը կոչվել է «Նահատակ Նուբար Օզանյան»՝ ի պատիվ հայազգի թուրք կոմունիստ, Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամ Նուբար Օզանյանի։

Օզանյանը մասնակցել է պաղեստինական ինտիֆադային, այնուհետև ղարաբաղյան պատերազմին, իսկ 2015թ-ից քրդերի հետ պատերազմել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Մահացել է 2017թ-ի օգոստոսին` Ռաքայի համար մղվող մարտում։

Տեքստում նշվում է՝ այդ գումարտակի ստեղծումը վկայում է, որ Իբրահիմ Կայպակայայի գաղափարներն ապրում են (թուրք հեղափոխական, Թուրքիայի կոմունիստական կուսակցության, Թուրքական աշխատավորական-գյուղացիական ազատագրական բանակի հիմնադիր և ղեկավար՝ խմբ․):

Հաշվի առնելով Կայպակայայի և հենց Օզանյանի անձերը՝ գումարտակում հայկական խորհրդանիշները համատեղված են կոմունիստականի հետ։

Որոշ ցուցադրական տեսահոլովակներում հայերենով զինվորական հրամաններ են հնչում։

Թուրքիան չէր կարող չարձագանքել գումարտակի հայտնվելուն։ «Anadolu» պետական գործակալությունում իսկույն հոդված է հայտնվել` «YPG / PKK-ն նոր հայկական ահաբեկչական խումբ է ստեղծվում Սիրիայում» խորագրով։

Արձագանքել են նաև թուրքական մի շարք ԶԼՄ-ներ։ Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` վերջերս Բաքվում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն առիթը բաց չի թողել նշելու, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցության շարքերում հայազգի ահաբեկիչներ» կան։

Գումարտակի ստեղծման մասին նորությունը ակտիվորեն և նույնիսկ ոգևորությամբ տարածել են հայկական ԶԼՄ-ները՝ չխորանալով մանրամասների մեջ։

Ակտիվ հիշատակումների հերթական ալիքը բարձրացել է 2019թ-ի հոկտեմբերին` Սիրիայում թուրքական գործողության մեկնարկից հետո։ Այդ լրատվամիջոցները տարածել են գումարտակի հայտարարությունը, ըստ որի` իրենք պայքարելու են ագրեսիայի դեմ։

«Մենք չենք մասնակցում Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի բռնազավթմանը։ Թուրքական պետությունը մարդկության դեմ  հանցագործություն է կատարել, 1915թ-ին սպանվել է ավելի քան մեկ միլիոն հայ։ Այսօր թուրքական պետությունն ուզում է դաժան հարձակում գործել Սիրիայի հյուսիս-արևելքի վրա և ոչնչացնել  ժողովուրդներին ու Ռոժավայում կառուցված ընդհանուր ժողովրդավարական կյանքը», - նշված է հաղորդագրությունում։

​Դրանից հետո հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ «Հայկական գումարտակը» մասնակցել է Ռաս էլ Այն քաղաքի համար մղվող ռազմական գործողություններին, որտեղ ընթացել են առավել դաժան մարտերը։

​Հրապարակվել են նաև գումարտակի մարտիկների կադրերը։ Նկարագրության մեջ նշվել է, որ նրանք գտնվում են Սերեկանիեում (Ռաս էլ Այն)։

Մի քանի օր տևած լարված մարտերից հետո, երբ Թուրքիայի ԶՈՒ-ն պաշարել է քաղաքը, «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) ջոկատները որոշել են լքել այն։

Այսպիսով, «Հայկական գումարտակի» մասին շատ քիչ բան է հայտնի։ Քրդական ռեսուրսները բավական սահմանափակ և ցուցադրական-քարոզչական տեղեկություններ են հրապարակում, ինչը կասկածի տակ է առնում գումարտակի իրական լինելը։

Սակայն Սիրիայում Sputnik Արմենիայի աղբյուրը գաղտնիության պայմանով հաստատեց գումարտակի գոյությունը։ Նա հաղորդեց, որ դրանում մի քանի հայեր են ծառայում, մնացածը քրդեր և արաբներ են։

Ситуация на границе Турции и Сирии - Sputnik Արմենիա
Սիրիահայերը կարող են հանգիստ քնել. արևելագետը` Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին

Հայերի շարքում կան մարդիկ, որոնք ժամանակին ծառայել են Նուբար Օզանյանի հետ։ Որոշ տեղի հայեր որոշել են, որ եթե պիտի պայքարեն գրոհայինների և ահաբեկիչների դեմ, ապա ավելի լավ է դա անեն «Հայկական գումարտակի» կազմում։

Օրինակ` այնտեղ կան Ռաս էլ Այնի բնակիչներ, որը հիմա գտնվում է թուրքական ԶՈՒ վերահսկողության տակ։

Ինչ վերաբերում է քրդերի և արաբների գումարտակին, ապա նրանք պնդում են, որ հայկական արմատներ ունեն և հենց այդ պատճառով էլ մտել են այդ ստորաբաժանման մեջ։

Նախնական տվյալներով՝ մինչև թուրքական ներխուժումը գումարտակում մի քանի տասնյակից մինչև հարյուր հոգի է եղել. այն գործել է Հյուսիսային Սիրիայի Հասեկե-Թել Աբյադ-Ռաս էլ Այն-Ամուդա շրջանում։

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «Հայկական գումարտակը» քրդական նախագիծ է։ Նա համաձայն է այն մտքի հետ, որ քրդերն այդ կերպ ուզում են ցույց տալ, որ թուրքական ստորաբաժանումների դեմ պայքարում են ոչ միայն իրենք, այլ նաև էթնիկ խմբերի ներկայացուցիչները։

Սիրիայում ահաբեկիչների պարագլուխը ոչնչացված է. ԶԼՄ–ներ

«Ստեղծելով «Հայկական գումարտակը»՝ նրանք ուզում են ցույց տալ, որ հայերը նույնպես բավական ակտիվ են թուրքերի դեմ։ Որքանով հետևել եմ իրավիճակին, իմ տվյալներով՝ այնտեղ գրեթե հայեր չկան։ Ասում են` մեկ-երկու հոգի են», - ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ մնացածը քրդեր են, կամ այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ։ Այնտեղ կարող են լինել նաև ասորիներ։

Գումարտակի մասին տեղեկություն ստացվում է ժամանակ առ ժամանակ։ Այդ մասին ակտիվորեն գրում են միայն քրդական ռեսուրսները՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները։

«Թուրքական ԶԼՄ-ներն ուզում են ցույց տալ, որ տեսեք՝ «ահաբեկիչների շարքում հայեր էլ կան»», - նշեց Գրիգորյանը։

Ըստ նրա` հայկական ԶԼՄ-ները չպետք է տարածեն ուրիշների «նախագծերը»։ Դրանք PR անելը, միանշանակ, սխալ է։

Մյուս կողմից` պետք չէ գումարտակը որպես միֆ ներկայացնել։ Ուղղակի պետք է տեղեկացված լինել։

Поддерживаемые Турцией сирийские повстанцы в турецком пограничном городе Джейланпинар (21 октября 2019). Шанлыурфа - Sputnik Արմենիա
Պետք է զգույշ լինել. Սիրիայի «Հայկական գումարտակի» մասին լուրերն ունեն քարոզչական նպատակ

Ինչ վերաբերում է այլ քրդական միավորումներում հայերի ներգրավվածությանը, ապա Գրիգորյանը նման տվյալներ չունի։ Բանն այն է, որ հայ համայնքը դեռ վեց տարի առաջ հայտարարել է, որ քաղաքացիական դիմակայության հարցում չի աջակցում կողմերից և ոչ մեկին։

Բացի դրանից, Կամիշլիում, որտեղ բնակվում է Սիրիայի հյուսիս-արևելքի հայերի մեծ մասը, հայկական թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Դա մասամբ զսպող գործոն է՝ քրդական զինված խմբավորումներում ներգրավվելու հարցում։

Լրահոս
0