ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ 22-ամյա Քայլի Ջեները, որ վերջերս էր բաժանվել իր դստեր հորից՝ 28-ամյա ռեփեր Թրևիս Սքոթից, սիրավեպ է սկսել Ռիհաննայի նախկին ընկերոջ՝ ռեփեր Դրեյքի հետ։ Այս մասին հայտնում է Us Magazine–ը։
Ջեները հայտնվել է Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում, որտեղ նշել են կանադացի ռեփեր Դրեյքի ծննդյան օրը։
Քայլին ներկայացել է սև զգեստով և ադամանդակուռ մանյակով։
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Քայլին ամբողջ երեկո պարել է ու ծիծաղել Դրեյքի հետ։
«Իսկ ո՞ւր է Չիչին». Քիմ Քարդաշյանը մկրտության ժամանակ ցույց է տվել Փսալմին. լուսանկարներ
«Շփումը շարունակվում էր նաև խնջույքից հետո, Քայլին ու Դրեյքը հաղորդագրություններ էին փոխանակում ու անընդհատ նայում միմյանց։ Կարծում եմ՝ նրանք լավ զույգ կլինեն», - ավելացրել է աղբյուրը։
Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանը կախել է վզից ու լուսանկարվել
Ավելի վաղ Քայլին մեկ այլ առիթով էր քննարկման թեմա դարձել։ Նա Instagram-ում մի լուսանկար էր հրապարակել, որում նա հղի է, հագին` սպիտակ ներքնազգեստ։ Քայլին խոստովանել է` սա իր կյանքը փոխած ժամանակահատվածից մնացած սիրելի լուսանկարն է։
«Դստերս լույս աշխարհ գալն ինձ համար կարևոր փուլ էր։ Հիմա ես շատ ավելի ուժեղ ու անկախ եմ։ Կանայք իսկապես սքանչելի են», - լուսանկարին կից գրել էր նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Քայլին սիրում է ուրախացնել երկրպագուներին կրքոտ լուսանկարներով։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ Թրևիս Սքոթն ու Քայլի Ջեները զույգի կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացել էին 2017 թվականի ապրիլին Coachella երաժշտական փառատոնի ժամանակ, և արդեն 2018 թվականի փետրվարին ծնվել էր նրանց դուստրը։
Посмотреть эту публикацию в Instagram
Մոդել Քայլի Ջեները Forbes ամերիկյան ամսագրի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնի անձանց ցանկում երկրորդն է։ Նա այս տարի 170 մլն է վաստակել։
Հայկական ուտեստներ Քիմ Քարդաշյանի ծնունդին. ամուսնու և մոր անակնկալը