ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 26-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, նկատել են, որ մեկն ինչ–որ դիտաշտարակների միջնամասում լուսարձակող առարկա է նետել։ Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես զննության են ենթարկել տարածքը և արգելագոտուց մոտ 3 մետր հեռավորության վրա հայտնաբերել փաթեթ։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Թմրանյութ առաքող կատուն փախել է դատական նիստից առաջ. տեսանյութ
Փաթեթին ամրացված է եղել 3 լուսարձակող կրակայրիչ՝ նետվող իրը հասցեատիրոջ կողմից հեշտությամբ հայտնաբերելու նպատակով։ Փաթեթում առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ, 0,4 գրամ քաշով 1 դեղահաբ, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 57,7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։ Փաթեթում առկա մաստակի տուփի մեջ էլ եղել է թմրադեղ հիշեցնող սպիտակ, փոշենման զանգվածով լի 0,5 գրամ քաշով դեղին և նարնջագույն 1 պատիճ և 8 մաստակ։
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի հանձնուքների ընդունման սենյակում էլ ցմահ ազատազրկման դատապարտված Լ․ Ս․-ի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքի զննությամբ 746 գրամ քաշով ադրբեջանական թեյի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգված։
Նույն օր՝ ժամը 16։30-ի սահմաններում, չնախատեսված խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկում՝ պահարանի դարակներում հայտնաբերել են «Карбамазепин», «Спазмалгон», «Dimetrol» գրառմամբ դեղահաբեր։
Ոստիկանության աշխատակիցը թմրամիջոց է օգտագործել և իրացրել. տեսանյութ
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
Դեղատան աշխատակցի վրա հարձակված երիտասարդի տան նկուղում ՔԿ–ն խոշոր չափի թմրանյութ է գտել