ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Երևանի պետական համալսարանի մամուլի քարտուղար Գևորգ Էմին–Տերյանը Facebook–ի իր էջում հրապարակել է փոքրիկ շիկակարմիր սկյուռիկի լուսանկար, որը բարձրանում է բուհի գլխավոր մուտքի աստիճաններով։
«Հուսանք՝ երկար ժամանակով է հյուր եկել», – գրել է Էմին–Տերյանը։
Օգտատերերը հիացական մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։ Մի օգտատեր նույնիսկ առաջարկել է սկյուռիկին ներս թողնել մայր բուհ, ինչին լուսանկարի հեղինակը պատասխանել է. «Մեզ մեր կրծողներն էլ են հերիք»։
«Մեծ–մեծ ձկնիկ, բռնվի՛ր». համառ փիսիկի մասին զվարճալի տեսանյութը գրավել է համացանցը
Մասնագիտությամբ լրագրող Գևորգ Էմին–Տերյանը մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծոռը և Գևորգ Էմինի թոռն է։
Նշենք, որ Երևանի այգիներում գրեթե անհնար է տեսնել սկյուռերի։ Դրանք հանդիպում են միայն Բուսաբանական այգում։