00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկացիներին` նավթ, ռուսներին` ազդեցություն. Սաֆրաստյանն ասաց` ով ինչ է ստացել Սիրիայում

© Sputnik / Asatur YesayantsXI заседание клуба "Валдай". Рубен Сафрастян
XI заседание клуба Валдай. Рубен Сафрастян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոչիում ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում Թուրքիան նվազեցրել է ախորժակը և հրաժարվել Սիրիայի հետ կապված սկզբնական մտադրությունից։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները Սիրիայի հարցում դարձել են շատ բարդ փոխզիջման արդյունք։ Այդ մասին այսօր` հոկտեմբերի 25–ին, ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Президент РФ В. Путин и президент Турции Р. Т. Эрдоган посетили авиасалон МАКС 2019 - Sputnik Արմենիա
Սիրիան պետք է ազատագրվի օտար ռազմական ներկայությունից. ավարտվեց Պուտին-Էրդողան հանդիպումը

Թուրքիան ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նվազեցրել է ախորժակը և հրաժարվել սկզբնական գաղափարից, որի էությունը թուրք–սիրական սահմանի երկայնքով 450 կմ երկարությամբ և 32 կմ խորությամբ «անվտանգության գոտի» ստեղծելն էր։ Արդյունքում Թուրքիան սահմանին վերահսկողության տակ է առել ընդամենը 120 կմ երկարությամբ և 32 կմ խորությամբ տարածք։ Դա Թել Աբյադ և Ռաս ալ–Այն բնակավայրերի միջև ընկած տխրահռչակ հատվածն է։

Հակառակ սկզբնական մտադրության` նշված հատվածից աջ և ձախ ընկած տարածքները բաժին չեն ընկել Անկարային։ Ավելին, այդ տարածքների և Թուրքիայի միջև սահմանագիծը հսկելու է սիրիական բանակը։ Սաֆրաստյանը դա խորհրդանշական, բայց հաջողություն է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար` հաշվի առնելով, որ սիրիացի զինվորի ոտքը վաղուց չէր հայտնվել այստեղ։

Սիրիական պարեկ. ռուս զինվորները հսկողության տակ են վերցրել Թուրքիայի հետ սահմանի տարածքը

Սաֆրաստյանի խոսքով` ամենից շատ քրդերի բախտը չի բերել. նրանք ստիպված էին իրենց զորքերը դուրս բերել նշված տարածքներից, բացի դրանից, թուրքական ուժերի հետ վերջին մարտերի ընթացքում նրանք զգալի կորուստներ են կրել։ Չմիջամտելով թուրքերի ու քրդերի միջև հակամարտությանը և հեռացնելով իր ուժերն այդ տարածքներից` ամերիկացիները, այնուամենայնիվ, շրջաններում 200 հոգուց կազմված համակազմ ունեն, որոնք նախկինի պես գտնվում են քրդերի հսկողության տակ։ Դրանք Սիրիայի արևելքում գտնվող տարածքներ են` սահմանակից Իրաքին։ Այստեղ են գտնվում նավթի հիմնական պաշարները, և դրանք փաստացի մնացել են ԱՄՆ–ի վերահսկողության տակ։

«Ստացվում է, որ ազատվելով հակամարտության կարգավորման հիմնական բեռից` Վաշինգտոնը պահպանում է այնպիսի կարևոր հաղթաթուղթ, ինչպիսին նավթահորերն են։ ԱՄՆ–ի նախագահը չի էլ թաքցնում, որ այդ նավթն իրենց պետք կգա Սիրիայում ԱՄՆ–ի գործողությունները հետագայում ֆինանսավորելու համար», – նշեց արևելագետը։

Սաֆրաստյանը նշեց, որ շահել է նաև Ռուսաստանը, որը հնարավորություն է ստացել լրացուցիչ ստորաբաժանումներ տեղակայել թուրք–սիրիական սահմանի երկայնքով։

Чрезвычайный и полномочный посол России в Армении Сергей Копыркин ответил на вопросы журналистов во время визита ААЭС (27 ноября 2018). Мецамор - Sputnik Արմենիա
Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո դրական ազդակները նկատելի էին. ՌԴ դեսպան

«Տարտուսի և Հմեյմիմի բազաների հետ միասին ռուսական ռազմական ոստիկանության ներկայությունը Սիրիայի հյուսիս–արևելքում ամուր ռազմաքաղաքական դիրքեր է խոստանում Մոսկվային»,–ասաց նա։

Թուրքամետ գրոհայինները բռնազավթում են հայերի ու ասորիների տները. լուսանկարներ

Հիշեցնենք, որ Սոչիում հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում ստորագրվել է մի փաստաթուղթ, համաձայն որի` թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս, կտեղակայվեն Ռուսաստանի ռազմական ոստիկանության ու Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները։ Քրդերին տրվել է մոտ 6 օր ժամանակ, որպեսզի նրանք լքեն Սիրիայի սահմանամերձ շրջանները։ Բանակցություններում, սակայն, չի քննարկվել այսպես կոչված «անվտանգության գոտում» թուրքական զորքերի մնալու ժամկետը։

Լրահոս
0