https://arm.sputniknews.ru/20191024/tcanramarti-evropayi-minchev-20-tarekanneri-arajnutyunum-chempion-u-poxchempion-unenq-20870722.html
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում չեմպիոն ու փոխչեմպիոն ունենք
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում չեմպիոն ու փոխչեմպիոն ունենք
Sputnik Արմենիա
89 կգ քաշայինների պայքարում չեմպիոն է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը, փոխչեմպիոն`Արա Աղանյանը։ 24.10.2019, Sputnik Արմենիա
2019-10-24T23:07+0400
2019-10-24T23:07+0400
2019-10-24T23:26+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2087/07/20870748_0:0:1000:566_1920x0_80_0_0_725d6e07691a2a1c255c721121e51bc7.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2087/07/20870748_0:0:1000:630_1920x0_80_0_0_178d1ecd1730c19128aed056fb7ad6cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , սպորտ , հայաստանի երիտասարդական հավաքական
հայաստան, հասարակություն , սպորտ , հայաստանի երիտասարդական հավաքական
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում չեմպիոն ու փոխչեմպիոն ունենք
23:07 24.10.2019 (Թարմացված է: 23:26 24.10.2019) 89 կգ քաշայինների պայքարում չեմպիոն է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը, փոխչեմպիոն`Արա Աղանյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 364 կգ արդյունքում չեմպիոն է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արա Աղանյանը փոխչեմպիոն է դարձել երկամարտի 358 կգ արդյունքով:
Հայ ծանրամարտիկի նոր հաղթանակը. Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց
22 հոկտեմբերի 2017, 18:37
Կարեն Ավագյանը պոկում վարժությունում երկրորդ մոտեցմամբ բարձրացրել է 170 կգ և այս վարժությունում մինչև 20 տարեկանների Եվրոպայի ռեկորդ սահմանել:
Երրորդ մոտեցման համար Ավագյանը պատվիրել է 172 կգ, սակայն չի կարողացել բարձրացնել այն: Հրում վարժությունում նա երկրորդ փորձով գլխավերևում պահել է 194 կգ–ը: Երրորդ մոտեցման համար Կարենը պատվիրել է 197, սակայն չի կարողացել հրել այդ քաշը:
Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ
Արա Աղանյանը պոկել է 162 կգ, հրել 196 կգ:
Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունն անց է կացվում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։