ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի երկրպագուները Մոսկվայում նրա մամուլի ասուլիսի ավարտից հետո վազել են մարզիկի ավտոմեքենայի հետևից։ Տեսանյութը Twitter–ում հրապարակել է «Ռ–Սպորտ» գործակալությունը։
😱 Конор Макгрегор хотел незаметно уехать, но фанатов перехитрить не удалось — около 200 человек поджидали ирландца с другой стороны здания, где проходила пресс-конференция. Люди бежали за машиной бойца около 200 метров.
— РИА Новости Спорт (@rsportru) October 24, 2019
Поклонники @TheNotoriousMMA прождали его более трех часов. pic.twitter.com/iTmG91YX0c
Բազմությունը մոտ երեք ժամ սպասել է Մաքգրեգորին այն շենքի մուտքի մոտ, որտեղ տեղի է ունեցել լրագրողների հետ հանդիպումը։ Իռլանդացին, դուրս գալով մամուլի ասուլիսից, նստել է ավտոմեքենան, որի հետևից սլացել է մոտ 200 մարդ։ Նրանք 200 մետր վազել են մեքենայի հետևից։
Մաքգրեգորը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հունվարի 18–ին վերադառնում է մրցասպարեզ, ինչպես նաև վախկոտ է անվանել ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովին։ Իռլանդացին խոստացել է Նուրմագոմեդովի հետ մենամարտել Մոսկվայում։