00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն կընդունի՞ Հայոց ցեղասպանության բանաձևը, կամ արդարությունը` քաղաքականության գերի

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցВид на Капитолий
Вид на Капитолий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիական ռազմաքաղաքական ասպարեզում տեղի ունեցած գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերն անսպասելիորեն շոշափել են Հայաստանը։ ԱՄՆ–ում անսպասելիորեն հիշել են Հայոց ցեղասպանության մասին։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Վաղուց հայտնի է, որ որոշ երկրներ Հայոց ցեղասպանության ճանաչումն օգտագործում են որպես գործիք` Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու համար։

Церемония подписания соглашения о сотрудничестве между Нац.архивом Армении и мемориалом Моаи (24 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են Ցեղասպանության արխիվային փաստաթղթեր փոխանակել

Չե՞ն համարձակվում պատասխանատվության կանչել

Այս հարցում բոլորից առաջ է անցել Իսրայելը, որն ամեն անգամ, երբ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունները մտնում են փակուղի, սկսում է Քնեսեթում բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը։ Եվ ամեն անգամ, երբ բանը հասնում է քվեարկությանը, իսրայելցի պատգամավորները հետ են քաշվում։ Միաժամանակ հանգիստ, առանց ամաչելու խոստովանում են, որ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը հենց այն պատճառով, որպեսզի չբարկացնեն Թուրքիային և չփչացնեն նրա հետ հարաբերությունները։

«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, բացենք արխիվները». Չավուշօղլուն` Հայոց ցեղասպանության մասին

Այդպիսին է ժամանակակից համաշխարհային քաղաքականությունը, որում գոյություն ունեցող դիվանագիտության սկզբունքներն ի սկզբանե ենթադրում են, որ բարոյական չափանիշները միշտ մղվում են հետին պլան` գերտերությունների գլոբալ շահերի ֆոնին։ Ինչ վերաբերում է Իսրայելին և Ցեղասպանության հանդեպ նրա վերաբերմունքին, ապա այդ դեպքում ամեն ինչ շատ թե քիչ պարզ է։

Երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում։ Անբարյացակամ հարևանների շարքում են Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և այլն։ Հաշվի առնելով այս ամենը` Հայաստանը չի սպասում, որ Իսրայելը երբևէ որոշում կընդունի Հայոց ցեղասպանության մասին։ Իսրայելցիներն այս հարցում մինչև վերջ կպահպանեն չեզոքություն։ Բայց ահա ԱՄՆ–ը...

Երկիրը, որը պետք է առաջիններից մեկը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, մինչև հիմա չի արել դա։ Երկիրը, որը բավական ակտիվ խաղացող էր Առաջին աշխարհամարտի ժամանակ, բացահայտ կերպով փորձում է ձեռք չտալ Թուրքիային, որը տապալված Օսմանյան կայսրության իրավահաջորդն է։

Երկիրը, որը հենց այդ ժամանակ է իր թևի տակ առել թուրքական յաթաղանից փրկված բազմահազար հայ փախստականների։ Երկիրը, որտեղ ձևավորվել է հայկական սփյուռքի ամենախոշոր համայնքներից մեկը (ավելի քան 2 միլիոն մարդ), չի համարձակվում պատասխանատվության ենթարկել երկրին, որը հիտլերյան Գերմանիայից առաջ իրագործել էր նորագույն պատմության մեջ առաջին ցեղասպանությունը։

Երբ բարոյականությունը մղվում է հետին պլան

Այս ֆոնին նույնիսկ  Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան 51 նահանգներից 49–ն են խամրում։ Թեկուզ այն պատճառով, որ ամենահզոր գերտերության քաղաքական վերնախավը մինչև հիմա համարձակություն չի գտնում ճանաչելու ակնհայտը։

Հիշենք, թե ԱՄՆ–ի նախագահի պաշտոնի քանի թեկնածուներ են երդվել, որ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո` ապրիլի 24–ին, փոխարինել այդ գլխավոր բառը, միայն թե չնեղացնեն ՆԱՏՕ–ի գլխավոր դաշնակցին։ Քանի անգամ են հայամետ կոնգրեսականները և սենատորները հանդես եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ։ Ամեն ինչ` իզուր։

Հիմա էլ հանկարծ պարզվում է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին բարձրացվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի հերթական լսումների ժամանակ։ Սպասվում է, որ օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հերթական անգամ կփորձի քվեարկություն կազմակերպել բանաձևի վերաբերյալ։

Ким Кардашьян на форуме WCIT 2019 (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
«Երբեք չեմ հանձնվի». Քարդաշյանը մտադիր է Թրամփի հետ քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը

Արդեն հայտնի է, որ նախաձեռնությանն աջակցել են Ներկայացուցիչների պալատի 13 անդամներ և 20 սենատորներ. այդ մարմինների ներկայացուցիչները 535–ն են` մեկ երրորդից քիչ։ ԱՄՆ–ի համար, որը իրեն համարում է ժամանակակից ժողովրդավարության հենքը, դա խիստ ամոթալի է։ Առավել ևս, որ առաջին անգամ չէ, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քվեարկության է դրվում Ներկայացուցիչների պալատում, և այն հանում են օրակարգից։

«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի

Սա հարցի բարոյական կողմն է։ Իրականում բանաձևի ընդունմանը խանգարող ստորջրյա խութերը շատ են։ Հատկապես հիմա, երբ ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունները լավագույն վիճակում չեն։

Պատճառը, իհարկե, Սիրիան է, որտեղ Անկարան դաշնակից է ընտրել ոչ թե Վաշինգտոնին, այլ ձեռք ձեռքի տված գործել է Մոսկվայի և Թեհրանի հետ։ Այսպիսով, Թուրքիան լուրջ հարված է հասցրել իր անդրօվկիանոսյան հովանավորին` քրդերից ազատելով և Սիրիայի ղեկավարությանը հանձնելով Եփրատի ձախ ափը։ Իսկ ամերիկացիները լուրջ ծրագրեր ունեին այդ տարածքի վերաբերյալ` հաշվի առնելով այն, որ այդ տարածքը կփակեր Իրանի ցամաքային ճանապարհը դեպի Միջերկրական ծով։

Города мира. Женева - Sputnik Արմենիա
Հայ քանդակագործը Շվեյցարիայում պարգև է ստացել Ցեղասպանության հուշահամալիրի համար

Մտրակով և մեղաբլիթով

Եթե հաշվի առնենք այն, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ–ի առանցքային դաշնակիցների մեկը, ուղիղ բախման մեջ է մտել մեկ այլ կարևոր անդամի` ԱՄՆ–ի հետ, ապա կարելի է հասկանալ, թե ինչու են ամերիկյան սենատորները և կոնգրեսականները հանկարծ հիշել 1915թ.–ի ոճրագործությունների մասին։

Ամերիկացիները հնարավոր ամեն ինչ անում են, որ Թուրքիան դեմքով շրջվի դեպի իրենց` ձերբազատվելով Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից։

«Թուրքիան մեզ բոլորիս շատ վատ վիճակի մեջ է գցել։ Անկարան շարժվում է սխալ ուղղությամբ: Մենք տեսնում ենք, որ նրանք ավելի մոտ են պտտվում ռուսական ուղեծրին, քան արևմտյան։ Ես կարծում եմ՝ դա ցավալի է: Մենք պետք է միասին աշխատենք Թուրքիայի հետ գործընկերությունն ամրապնդելու համար»,–ասել է ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը։

Դա ճշգրիտ բնութագրում է իրավիճակը, որում հայտնվել է Սպիտակ տունը։ Քաղաքականության մեջ դա անվանում են «երկու քարի արանքում»։

Как Джеки Куган помог армянским сиротам спасшимся во время Геноцида армян - Sputnik Արմենիա
«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին

«Իրականում». Հայոց ցեղասպանության փաստը ամերիկացիները կրկին շահարկում են

Ներկա փուլում ԱՄՆ–ը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի հարթեցնի Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների սուր անկյունները։ Թուրքերին վախեցնելով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումով` ամերիկացիները չեղարկել են ֆինանսատնտեսական պատժամիջոցները, որոնք ընդունել էին ուղիղ 10 օր առաջ։

Այդ ժամանակ Թրամփը սպառնում էր կործանել Թուրքիայի տնտեսությունը։ Հիմա խոսում է այն մասին, որ կարգադրել է, որպեսզի ԱՄՆ–ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը վերացնի բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են հոկտեմբերի 14–ին` ի պատասխան թուրքական ներխուժման։ ԱՄՆ նախագահն ասել է, որ պատժամիջոցները կհանվեն, եթե միայն չպատահի այնպիսի բան, որն իրենց չի ուրախացնի։

Լրահոս
0