https://arm.sputniknews.ru/20191024/Yerevani-hamar-karevor-yentakayany-himnanorogumic-heto-sksec-ashxatanqnery-20868988.html
Երևանի համար կարևոր ենթակայանը հիմնանորոգումից հետո սկսեց աշխատանքները
Երևանի համար կարևոր ենթակայանը հիմնանորոգումից հետո սկսեց աշխատանքները
Sputnik Արմենիա
Վերանորոգված ենթակայանն էլեկտրաէներգիայով է ապահովում Երևանի խոշոր վարչական շրջանները` Հարավարևմտյան զանգվածը և Աջափնյակը։ 24.10.2019, Sputnik Արմենիա
2019-10-24T20:50+0400
2019-10-24T20:50+0400
2019-10-24T20:59+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2086/74/20867477_0:0:1600:901_1920x0_80_0_0_cd05d7d02415314201da2f6dd078786e.jpg.webp
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2086/74/20867477_176:0:1600:1068_1920x0_80_0_0_3b69898e9ef67f6e19f37054075e970c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , երևան, սամվել կարապետյան
հայաստան, հասարակություն , երևան, սամվել կարապետյան
Երևանի համար կարևոր ենթակայանը հիմնանորոգումից հետո սկսեց աշխատանքները
20:50 24.10.2019 (Թարմացված է: 20:59 24.10.2019) Վերանորոգված ենթակայանն էլեկտրաէներգիայով է ապահովում Երևանի խոշոր վարչական շրջանները` Հարավարևմտյան զանգվածը և Աջափնյակը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. «Հաղթանակ» բարձրավոլտ ենթակայանը հիմնանորոգումից հետո այսօր` հոկտեմբերի 24–ին, շահագործման հանձնեցին։
Ենթակայանի բացմանը ներկա էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան ուղեկցում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, այլ պաշտոնատար անձինք։ Ժամանել էր նաև գործարար Սամվել Կարապետյանը` «Տաշիր գրուպ» ընկերությունների սեփականատերը, որ նաև «Հայաստանի էլցանցերի» կառավարիչն է։
Վարչապետը շրջայց կատարեց ենթակայանում և ծանոթացավ անխափան էներգամատակարարման նոր հնարավորություններին։ Ենթակայանը մատակարարում է Երևանի խոշոր վարչական շրջանները` Հարավարևմտյան զանգվածը և Աջափնյակը։
Ենթակայանը կառուցվել է 1988թ–ին և դրանից հետո չի վերանորոգվել։ ՀԲ այդ նույն ծրագրով վերանորոգվում են երկու այլ բարձրավոլտ ենթակայաններ Չարենցավան և Վանաձոր քաղաքներում։ Այստեղ սարքավորումն ավելի շատ է մաշված (որոշ ենթակայաններում այն չի փոխվել 1930–ականներից)։ Վերանորոգումը դեռ չի ավարտվել։
Նոր ենթակայանում տեղադրվել է նաև ավտոմատ հսկողության նոր համակարգ (SCADA), որը կհեշտացնի էլեկտրաէներգիայի փոխանցումը։
Ենթակայանների հիմնանորոգումն անցկացվում է Համաշխարհային բանկի «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի երկրորդ փուլի շրջանակում։