https://arm.sputniknews.ru/20191024/97-amya-rozalya-abgaryany-haxtel-e-moskva-es-qez-sirum-em-mrcuytum-20869542.html
97–ամյա Ռոզալյա Աբգարյանը հաղթել է «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթում
97–ամյա Ռոզալյա Աբգարյանը հաղթել է «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթում
Sputnik Արմենիա
«Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթում երկրորդ տեղ է զբաղեցրել Վիկտորյա Պիսարենկոն, երրորդ տեղը` Հասմիկ Գրիգորյանը։ 24.10.2019, Sputnik Արմենիա
2019-10-24T21:40+0400
2019-10-24T21:40+0400
2019-10-24T21:42+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2086/96/20869604_0:47:1600:951_1920x0_80_0_0_01c51a79a2eddeea9e9750bc01031ba8.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2086/96/20869604_0:0:1600:1006_1920x0_80_0_0_7ec55d03300ab1c70b06779abc5fddf4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, աշխարհ, հասարակություն , ռոզալյա աբգարյան, «մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթ, հայրենական մեծ պատերազմ
հայաստան, ռուսաստան, աշխարհ, հասարակություն , ռոզալյա աբգարյան, «մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթ, հայրենական մեծ պատերազմ
97–ամյա Ռոզալյա Աբգարյանը հաղթել է «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթում
21:40 24.10.2019 (Թարմացված է: 21:42 24.10.2019) «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթում երկրորդ տեղ է զբաղեցրել Վիկտորյա Պիսարենկոն, երրորդ տեղը` Հասմիկ Գրիգորյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան, 97–ամյա Ռոզալյա Աբգարյանն առաջին տեղն է զբաղեցրել «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» տեսահոլովակների մրցույթում, որը հայտարարել էր «Մոսկվայի տուն» մշակութային և գործարարական կենտրոնը` Ռուսաստանի մայրաքաղաքի 872–ամյակի առիթով։
Պատվոգրեր և մրցանակներ հանձնելու արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 24–ին Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունում։
«Իմ սերունդը մի տան մեջ է մեծացել տարբեր ազգությունների, տարբեր հանրապետություններից եկած մարդկանց հետ, և այդ տունը կոչվում էր Խորհրդային միություն։ Ես իսկապես սիրում եմ Մոսկվան, որը համարում եմ մեծ հայրենիքի կենտրոնը, որի համար պայքարել ենք պատերազմի ժամանակ», – ասաց Աբգարյանը։
Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել էր Վիկտորյա Պիսարենկոն, երրորդ տեղը` Հասմիկ Գրիգորյանը։
24 հոկտեմբերի 2019, 12:01
Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը շնորհավորեց մրցույթի բոլոր մասնակիցներին և նշեց, որ երկու եղբայրական ժողովուրդների բազմադարյա եղբայրությունը կշարունակի ամրապնդվել և զարգանալ։
Նորաձևությունը տեղափոխվել է Մոսկվայի մետրո. տեսանյութ
Նշենք, որ «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» տեսամրցույթը հայտարարվել էր օգոստոսի սկզբին։ Լավագույն տեսահոլովակները հրապարակվել են «Մոսկվայի տան» ֆեյսբուքյան էջում։ Մրցույթի մասնակիցներն ուղարկել են մինչև 1 րոպե տևողությամբ հոլովակներ։