ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Քրիստինա Սարգսյան–Ազնավուրը` Շառլ Ազնավուրի կրտսեր որդու կինը, Instagram–ի իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու ամուսինը` Նիկոլա Ազնավուրը, երգում են "Эх раз, да еще раз, да еще много-много раз" հայտնի երգը, որն իր երգացանկում հաճախ ընդգրկում էր հայտնի շանսոնյեն` Շառլ Ազնավուրը։
Քանի որ Քրիստինան ծնվել, մեծացել է Երևանում, նրան ռուսերեն երգը հեշտությամբ է տրվում։ Իսկ ահա փարիզաբնակ Նիկոլան բավականին տանջվում է ռուսերեն բառերը ճիշտ արտաբերելու համար։
Հիշեցնենք` վերջերս տեղեկություն տարածվեց, որ Նիկոլա Ազնավուրը տուն է գնել Հայաստանում և ընտանիքով տեղափոխվել է պատմական հայրենիք` մշտական բնակության։
Նիկոլա Ազնավուրն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 2015թ.–ին Շառլ Ազնավուրի հետ` Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի առիթով։
«Շառլը»՝ Հոլիվուդում. ամերիկացիներն առաջինը կտեսնեն Ազնավուրի կյանքի մասին մյուզիքլը
Շառլ Ազնավուրի մահից հետո Նիկոլան ղեկավարում է «Ազնավուր հիմնադրամը», որի միջոցով բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։