ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ավտոտեխսպասարկման կետի աշխատակից Ումիդ Իսաբաևը համացանցի աստղ է դարձել մետրոյում արված լուսանկարի շնորհիվ։ Բանն այն է, որ նա ջրի երկու կաթիլի պես նման է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Նույն դեմքն է․ Ամերիկայում գտել են Անջելինա Ջոլիի նմանակին․ լուսանկարներ
Իսաբաևը որոշել է օգտվել նման անհավանական հնարավորությունից և Գարիկ Մարտիրոսյանին խնդրել է իրեն վերցնել Comedy Club։ Ումիդի տեսաուղերձը հրապարակել է Mash տելեգրամ ալիքը։
Նորաթուխ աստղը պնդում է, որ կարող է Զելենսկու փոխարեն ցանկացած դեր խաղալ և հանդես գալ նրա նմանակի դերում։
«Դուք հավանաբար հիմա ժամանակ չունեք, դուք նախագահ եք», – ասել է Իսաբաևը։
Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվի նմանակի ճակատագիրը, բայց հուսանք, որ Գարիկ Մարտիրոսյանը նպատակասլաց Ումիդին կընդգրկի Comedy Club–ի մասնակիցների շարքում։
Ինչպես Երևանում. Մաքգրեգորի հայ «նմանակից» Սոչիում փող չեն վերցնում