00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ում թուղթն է ավելի պետական. պատգամավորի ու վարչապետի թղթերն իրար չեն համապատասխանում

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունը կասկածներ է հարուցել պատգամավորի մոտ։ Վարչապետն էլ վստահում է Դավիթ Տոնոյանի տրամադրած տեղեկանքին։ Ուր են գնացել գումարները. հարցը բաց է մնում։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում ստվերից դուրս է բերվել ավելի քան 60 000 աշխատող, որոնց աշխատավարձից զինծառայողների ապահովագրության հիմնադրամին  վճարվող գումարները (1000 դրամները )չեն ավելացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Заседание Совета попечителей Фонда страхования военнослужащих (23 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Զինծառայողների հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014թթ. ընթացքում գրանցված դեպքերի համար

«1.5 տարվա կտրվածով շուրջ 800 մլն դրամ։ Եկեք բացահայտենք այս խնդիրն ու պատժենք մեղավորներին»,– ասաց պատգամավորը` դիմելով ՀՀ վարչապետին։

Նիկոլ Փաշինյանն ամբիոնին մոտեցավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տրամադրած տեղեկանքը ձեռքին։

«2019թ–ի 9 ամիսներին 2018թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ հիմնադրամին ավելի է փոխանցվել 648.8 մլն դրամ։ Աճը` 12.6 տոկոս։ Ամսական միջինը 72 000–ով ավելի աշխատող դրոշմանիշային վճար է վճարել»,– տեղեկանքից մեջբերեց վարչապետը։

Իսկ թվերի միջև անհամաձայնությունը Փաշինյանը բացատրեց նրանով, որ 1000 դրամները ոչ թե միանգամից վճարվում են հիմնադրամին, այլ այնտեղ են փոխանցվում հարկային մարմնի միջոցով։

Պատգամավորներն առաջարկում են բանակի համար գումար փնտրել գեներալների դղյակներում

«Երբ որ Ձեզ զեկուցում են, չեն ասում, որ 1.5 տարի շարունակ չի եղել այդ գումարը,– վարչապետին ասաց Ուրիխանյանը` մեջբերելով իր ձեռքում գտնվող մեկ այլ փաստաթուղթ` հիմնադրամի տնօրենի ֆինանսական հաշվետվությունը։

«Սա նշանակում է, որ 1.5 տարի այս գումարները կարող էին պահվել այն նույն հաշվեհամարին, որի վրա տոկոսներ են կուտակվում, և դա հիմնադրամի եկամտային հոդվածներից մեկն է։ Պատկերացրեք` 800 մլն–ի տոկոսներն ինչքան են»,– ասաց Ուրիխանյանը` առաջարկելով իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցել։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը 1000 դրամների հետ կապված խախտումներ է նկատել

Փաշինյանը համաձայնեց։

«Դա կոնկրետ թիվ է, որը կոնկրետ արձանագրված է և ունի հասցե, հիմա իմ թղթերով կա, ձերով` չկա։ Սա ավելի պետական թուղթ է,- ասաց նա։

Հիշեցնենք` 2016 թվականին Աժ-ն ընդունեց զինծառայողներին աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը։ Հիմնադրամի միջոցները ձևավորվում են նվիրատվություններից, փոխառություններից, դրամաշնորհային գումարներից, հիմնադրամի սկզբնական միջոցներից, նաև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից պարտադիր գանձվող 1000 դրամներից:

Ի՞նչ ճակատագիր կունենա «1000 դրամների» հիմնադրամը. ՊՆ–ի մեկնաբանությունը

Լրահոս
0