ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Համացանցում քննարկում են ռուսական էստրադայի երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովայի ու հայտնի բլոգեր, պարող և երգիչ Դավիթ Մանուկյանի նշանադրության թեման: Հաղորդավարուհին անձամբ է այս շշուկների պատճառ դարձել, քանի որ Instagram-ի իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որոնցում երևում է, որ նրա մատնեմատին մատանի կա:
Նրանց երկրպագուներն անմիջապես ենթադրել են, որ դա նշանադրության մատանի է։ Նրանց աչքից չի վրիպել, որ Բուզովան երկու օր սոցցանցերում ոչինչ չի հրապարակել, միայն նշել է, որ գտնվում է Իտալիայում: Միևնույն ժամանակ մարդիկ նկատել են, որ նա ևս լուսանկարներ է հրապարակում Իտալիայից:
«Պահանջվում է առանց մանկական տակդիրի տղամարդ». Օլգա Բուզովան ամուսին է փնտրում
Երբ Բուզովան երկու օրվա դադարից հետո Instagram-ի «սթորի» բաժնում հրապարակել է ննջասենյակում արված լուսանկարը, որում երևում է մատանին, երկրպագուների կասկածներն ավելի հիմնավոր են դարձել:
Գոհար Ավետիսյանի «թեթև ձեռքով» Օլգա Բուզովան դարձել է այլմոլորակային
Նշենք, որ Բուզովայի և Մանուկյանի հարաբերությունների մասին երկրպագուները սկսեցին խոսել «Լայքեր» տեսահոլովակից հետո, որում բլոգերը հանդես էր գալիս որպես երգչուհու կողակից:
Դավիթ Մանուկյանը Instagram-ում 7.7 միլիոն հետևորդ ունի: Ընդամենը երկու տարում նրան հաջողվել է համացանցի աստղ դառնալ: