ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում նրա փոքրիկ որդին` Ալեքսանդրը, ցուցադրում է իր «վարպետությունը»։
«Որդիս։ Փորիկ դիրիժոր։ Դիրիժոր է դառնալու։ Որդիս իմ արևն է»,–այսպես է Սմբատյանը մեկնաբանել տեսանյութը։
Կադրերում երևում է` ինչ ուշադիր է փոքրիկը հետևում հոր շարժումներին ու կրկնում դրանք։
Սոցցանցի օգտատերերը հավանել են տեսանյութը։ Մի քանի ժամվա ընթացքում այն հազարավոր դիտումներ ու «հավանություններ» է հավաքել։
««Պտուղը ծառից հեռու չի ընկնում», «Արդեն հասկանալի է,թե ինչ մասնագիտություն է ընտրելու», «Հրաշք»», – գրել են օգտատերերը։
Նշենք` 32–ամյա Սմբատյանը ամենահայտնի հայ դիրիժորներից է։ Նա ղեկավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Այս տարվա սեպտեմբերին նա նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Հոկտեմբերին 14–ին նա ելույթ է ունեցել Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։
Երևանում հոկտեմբերի 6–9–ը անցկացվող ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման օրը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր մեծ համերգ, որի ընթացքում 15 երկրի երաժիշտներից կազմված WCIT միջազգային նվագախումբն աշխարհում առաջին անգամ կատարեց ստեղծագործություն, որը հորինված է արհեստական բանականության կողմից։
Սմբատյան․ «Ցանկանում եմ, որ երաժիշտները Հայաստանում վարձատրվեն եվրոպական սանդղակով»

