ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. «Բլեստյաշիե» խմբի նախկին մասնակից Յուլյա Կովալչուկն ամուսնու՝ Ալեքսեյ Չումակովի հետ պարել է հայկական երաժշտության տակ: Նա Instagram- ի իր էջում տեսանյութ է հրապարակել է և հիացրել իր հետևորդներին:
«Առանձնահատուկ ոչինչ չկա, ուղղակի հետնաբեմում ամեն ոք իր հանգստի ձևն ունի», -գրել է Կովալչուկը:
Посмотреть эту публикацию в Instagram
Երկրպագուներին շատ է դուր եկել զույգի պարը, նրանք այն շատ մեղմ և էլեգանտ են որակել:
«Լավագույն զույգը, ես պաշտում եմ ձեզ», «Հայկական հարսանիք է: Շատ լավ եք պարում», «Յուլյա ջան, շատ գեղեցիկ հայկական պար ես պարում»,- գրել են էջի հետևորդները:
Հայկական արմատներ ունեցող երգչի նոր տեսահոլովակը հուզել է երկրպագուներին
Հայտնի է, որ Կովալչուկն ու Չումակովն ավելի քան 12 տարի է` միասին են, բայց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2013 թվականին։
«Բլեստյաշիե» փոփ-խմբի նախկին մենակատարն իր անձնական կյանքի մանրամասները օգտատերերից գրեթե չի թաքցնում` մշտապես ամուսնու հետ լուսանկարներ հրապարակելով։
Անհաջող կատակ, թե՞... Ալեքսեյ Չումակովի կինն ամուսնուն անհավատարմության մեջ է մեղադրել
Երգիչ, երաժիշտ, հեռուստահաղորդավար, գրող և նկարիչ Ալեքսեյ Չումակովը ծնվել է 1981 թվականին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Մայրական կողմից ղարաբաղցի է։