00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանում է պահանջել ՀՔԾ–ից Արսեն Բաբայանի գործի մասին

© Photo : official site of the PM of RAОмбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (2 августа 2018). Еревaн
Омбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (2 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանը զբաղվում է Արսեն Բաբայանի գործով։ ՄԻՊ աշխատակիցներն այցելել են ձերբակալված Արսեն Բաբայանին։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից և պատասխանի համար մեկօրյա ժամկետ սահմանել։ Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում։

Նա նաև հայտնում է, որ հանձնարարել է իր աշխատակիցներն այցելել Ձերբակալվածներին պահելու վայր՝ տեսակցելու Արսեն Բաբայանին:

Մինչ այդ Արման Թաթոյանն ուսումնասիրել է Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու այդ առիթով մասնագիտական մի շարք դիտարկումներ արել։

Արսեն Բաբայանի ձերբակալումը ՍԴ նախագահի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան է. Շարմազանով

Մասնավորապես, պաշտպանն ընդգծում է, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` Արսեն Բաբայանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքի համար։

2018 թվականի համաներման մասին օրենքով` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով այս արարքը ենթակա չէ քրեական հետապնդման։

Арсен Бабаян  - Sputnik Արմենիա
Արսեն Բաբայանին մեղսագրվող հոդվածը համաներման տակ է. քրեական գործը չէր կարող հարուցվել

Համաներման մասին օրենքով այդ հիմքով հարուցված քրեական գործերի վարույթը ենթակա է կարճման։ Քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել միայն այն դեպքում, եթե մեղադրյալը դրա դեմ առարկություն ունի:

«Մեջբերված օրենսդրական դրույթները ենթադրում են, որ եթե նույնիսկ անձն իր նկատմամբ համաներման մասին օրենքի կիրառման դեմ առարկում է, այդ գործով դատապարտման պարագայում անգամ նա որևէ դեպքում ազատազրկման ենթարկվել չի կարող»,– արձանագրում է Մարդու իրավունքների պաշտպանը։

Պատասխան են տալու. Ծառուկյանը` Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Հիշեցնենք, որ երեկ ` հոկտեմբերի 21-ի երեկոյան, պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնատար անձինք, այդ թվում` և՛ Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Պաշտոնատար անձինք այդ քայլին դիմել են  խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով։

Լրահոս
0