00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դոնալդ Թրամփը չի բացառում, որ ԱՄՆ–ն «ներքաշվի» Իրանի դեմ պատերազմի մեջ

© Sputnik / UN Photo/Cia PakВыступление президента США Дональда Трампа на 74-й Генеральной Ассамблее ООН (24 сентября 2019). Нью-Йорк
Выступление президента США Дональда Трампа на 74-й Генеральной Ассамблее ООН (24 сентября 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է տարատեսակ հակամարտություններում երկրի մասնակցության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ փորձեր է անում երկիրը հանել հակամարտություններից, սակայն չի բացառում նոր պատերազմների մեջ մտնելու հնարավորությունը, այդ թվում` Իրանի հետ։ Այս մասին հայտնում է Politico–ն։

Выступление президента США Дональда Трампа на Генеральной ассамблее ООН (25 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Իրանն ուզում է ԱՄՆ–ի հետ նոր գործարք կնքել. Թրամփ

«Փորձում եմ հանել մեզ պատերազմներից։ Բայց մենք կարող ենք նաև ներքաշվել դրանց մեջ։ Պա՞րզ է։ Հնարավոր է, մենք ստիպված լինենք մասնակցել պատերազմներին», – նշել է նա։

Լրագրողների հետ զրուցում նա նշել է, որ երկիրը «պատրաստված է ավելի, քան երբևէ»։ Նրա խոսքով` եթե Թեհրանը որևէ գործողություն ձեռնարկի, ապա ուժեղագույն հարված կստանա։

Հունիսին Թրամփը կարծիք է հայտնել, որ Իրանի հետ զինված հակամարտության դեպքում պատերազմը երկար չի տևի։ Միաժամանակ նա նշել է, որ ամերիկյան զորքեր չէր ուղարկի Իրան։ Նա նշել էր, որ ամերիկացիների դիրքերը շատ ուժեղ էին։ Միաժամանակ Թրամփը հույս էր հայտնել, որ երկրների միջև զինված բախում չի լինի։

«ԱՄՆ–ի քաղաքականությունը կհանգեցնի տնտեսական ահաբեկչության». Ռոհանի

Հիշեցնենք` 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի մասին Իրանի հետ պայմանագրից։ Դոնալդ Թրամփը հայտարարեց նաև, որ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում` երկրորդական, այսինքն` Իրանի հետ գործարար հարաբերություններ ունեցող այլ երկրների նկատմամբ։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են։

Լրահոս
0