ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Նա, ով անհանգստանում է իր գողացած գույքի համար, ճիշտ է անում։ Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը, ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, որը նախատեսվում է ընդունել մինչև 2020թ–ի հունվարի 1-ը։
«Խոսքը հարուստ մարդկանց մասին չէ։ Իր գողացած գույքի համար անհանգստացողը պետք է շարունակի անհանգստանալ, քանի դեռ մինչև վերջ չի վերադարձրել այդ գողացած գույքը։ Սա այն մարդկանց մասին է, որոնք կոռուպցիոն ճանապարհով գույք են կուտակել։ Նրանք, այո, պետք է անհանգստանան, որովհետև այդ գույքը ենթակա է վերադարձման»,– ասաց նախարարը։
Բադասյանը պարզաբանեց, որ օրենքը բացառապես քաղաքացիաիրավական հարթության վրա է գործելու և որևէ կապ չունի քրեաիրավական ներգործության միջոցների հետ։
Ինչպես լինել հարուստ և երջանիկ. հայ դպրոցականներին ցույց կտան VR/AR հնարավորությունները
«Սա միջոց է, որպեսզի պետությունից կամ տուժողից գողացված գույքը վերադարձվի պետությանը կամ տուժողին։ Այսինքն` խոսքը հարուստ մարդկանց մասին չէ։ Մենք շատ ենք հարգում նրանց ու կոչ ենք անում ավելի հարստանալ` օրինական միջոցներով, վճարել պետության հարկերը, բարգավաճել և բարգավաճեցման մթնոլորտին նպաստել»,– ասաց նախարարը։
Հայ բազմազավակ եղբայրները ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցանկում. Forbes
Արդարադատության նախարարության մշակած օրենսդրական նախաձեռնությունն այժմ հանրային քննարկման փուլում է։ Նախատեսվում է, որ այն առաջիկայում կներկայացվի կառավարության ընդունմանը։
Ծառահատման մաֆիայի պարագլուխներից ոչ ոք դեռ չի ձերբակալվել. բիզնեսն էլ քնել է, ոչ թե մեռել