ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Փրկարարները Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի փլուզված պոչամբարի ավանում հայտնաբերել են վեց անհետ կորածներից մեկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԻՆ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Յուրչենկոյին։
«Նա (1985 թվականին ծնված) բուլդոզերի մեքենավարն է։ Սկզբում անհետ կորածների թվում էր, այսօր գտան։ Ողջ առողջ է։ Այս պահին մեր աշխատակիցները հարցաքննում են նրան», - ասել է Յուրչենկոն։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ շաբաթ գիշեր Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանի Շչետինկինո ավանի մոտակայքում փլուզվել է Սեյբա գետի ոսկի արդյունահանող հանքի ամբարտակը։ Փլուզման ալիքը չորս-հինգ մետր բարձրություն է ունեցել ու բաղկացած է եղել կավից, քարերից ու ցեխից։ Աշխատանքային ավանում ջրի տակ են մնացել երկու հանրակացարան։ 15 մարդ մահացել է, հինգի ճակատագիրն անհայտ է։ Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ոչ թե մեկ, այլ երկու ամբարտակ է փլուզվել։
Ինչ է կատարվել Կրասնոյարսկում ամբարտակի փլուզումից հետո. տեսանյութ
Քննիչները կարծում են, որ դժբախտ պատահարի պատճառ կարող էին դառնալ հանքարդյունաբերական աշխատանքների ընթացքում թույլ տված խախտումները։