ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցումը միս ու արյուն է ստանում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը` նշելով, որ Երևանի Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այդ մասին ասել է երեկ ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստում։
«Ինչպես և խոստացվել էր, գրեթե ավարտին են մոտեցել նախագծանախահաշվարկային աշխատանքները, ճոպանուղու դեպքում նաև պարզ է դարձել երթուղու մանրամասն ճամփան: Շուտով քաղաքապետարանի կայքում կտեղադրվեն էսքիզները»,– գրել է նա:
Աբգարյանը նշել է նաև, որ ներդրումային երկու ծրագիրն էլ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանակում։
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ
Հիշեցնենք` դեռ հունվարին Մեսչյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է ճոպանուղի կառուցել, որը կմիացնի Նոր Նորքը Երևանի Կենտրոն վարչական շրջանին: