ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայկական լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացաբուլկեղենի ցուցակում։
«Երբ հայ սկեսուրդ քեզ մոտենա օղակաչափ լոշիկով, չզարմանաս։ Նորապսակների ուսերը լավաշով են ծածկում, որպեսզի նոր ընտանիքին առատություն ու բարգավաճում բերի։ Պատճառը երևի այն է, որ լավաշ թխելու համար ընկերներ են պետք»,- ասում է փորձագետ Ուիլյամ Ռուբելը։
Հոդվածի հեղինակը նկարագրում է լավաշի թխման գործընթացն ու նշում, որ ավանդական հացը պատրաստելու համար կանայք հավաքվում են, գրտնակում խմորը, բացում չոր խոտով կամ բրդով լցված բարձիկի վրա։ Փորձառու ձեռք է պետք հսկայական բարձիկները թոնրի մեջ դնելու համար, որտեղ նրանք բարձր ջերմաստիճանի տակ արագ թխվում են։
Ինչպես են լրագրողները լավաշ թխում, տոլմա փաթաթում ու միս շամփրում Երևանում. տեսանյութ
Ցանկում են ներառվել նաև Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Եթովպիայի, Չինաստանի, Չիլիի, Կանադայի, Ավստրալիայի, Բանգլադեշի, Եգիպտոսի, Վրաստանի, Կուբայի, Սալվադորի, Ֆրանսիայի, Իսրայելի ազգային հացի տեսակները։