Հայաստանից հնարավոր կլինի Հռոմ, Միլան, Բեռլին կամ Մյունխեն հասնել միջինը 35 եվրոյով
Հայաստանից հնարավոր կլինի Հռոմ, Միլան, Բեռլին կամ Մյունխեն հասնել միջինը 35 եվրոյով
Sputnik Արմենիա
Լոուքոսթեր Ryanair–ը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում, սակայն ընկերությանը չեն հետաքրքրում ռուսական ուղղությունները։ 16.10.2019, Sputnik Արմենիա
Լոուքոսթեր Ryanair–ը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում, սակայն ընկերությանը չեն հետաքրքրում ռուսական ուղղությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ryanair ավիաընկերությունը 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան։ Այդ մասին այսօր` հոկտեմբերի 16–ին, մամուլի ասուլիսում հաղորդեց ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը։
Ryanair ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ"Բրայենը
«Ամռանն ուղիղ չվերթ կբացվի նաև Գյումրիից Մյունխեն։ Բոլոր չորս ուղղություններով տոմսերը բավական մատչելի կլինեն, միջինը` 35 եվրո», – նշեց նա` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
Օ'Բրայենի խոսքով` թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Օ'Բրայենը նշեց, որ ընկերությունը չի ծրագրում չվերթեր իրականացնել ռուսական ուղղություններով, սակայն հավաստիացրեց, որ չորս ուղղությամբ չեն սահմանափակվի, և թռիչքների աշխարհագրությունը մշտապես կընդլայնվի։