ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ryanair լոուքոսթերը Twitter-ում հումոր է արել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆիի վերաբերյալ։ Ավելի ճիշտ` սելֆիի մակագրության, որում ասվում է` Փաշինյանը պայմանավորվել է Քիմի հետ, որ նա ավելի հաճախ ժամանի Հայաստան։
«Բախտդ բերել է, Քիմ Քարդաշյան։ Մենք հենց նոր գործարկել ենք մեր առաջին չվերթերը Հայաստան», – նման հաղորդագրություն է հրապարակվել ընկերության պաշտոնական էջում։
You’re in luck @KimKardashian – we’ve just launched our first ever flights to Armenia 👏🇦🇲 https://t.co/55bK7lD1TY
— Ryanair (@Ryanair) 16 октября 2019 г.
Գրառմանը կցված է Հայաստանի վարչապետի ու Քարդաշյանի սելֆիի ռեթվիթը` «մենք պայմանավորվել ենք Քիմի հետ, նա ավելի հաճախ է մեկնելու Հայաստան» գրությամբ։
Նշենք, որ այդ լուսանկարն արդեն դարձել է բազմաթիվ կատակների ու մեմերի առարկա, այդ մասին կարող եք ընթերցել Sputnik Արմենիայի նյութում։
Ryanair ավիաընկերությունը 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան։ Այդ մասին հոկտեմբերի 16–ին մամուլի ասուլիսում հայտարարեց ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը։ Նա հայտնեց նաև, որ 2020թ–ի ամռանը ուղիղ չվերթեր կբացվեն Երևանից Բեռլին և Մյունխեն։