00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». լրագրողական հանրապետության լրագրողական խնդիրները

© Sputnik / Asatur YesayantsРабота журналистов в пресс-центре во время заседания Высшего Евразийского Экономического Совета (1 октября 2019). Еревaн
Работа журналистов в пресс-центре во время заседания Высшего Евразийского Экономического Совета (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Նորանկախ Հայաստանում մամուլից դժգոհել են միշտ, բոլոր ժամանակներում։ Այս տարվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարծիք էր հայտնել, թե հայաստանյան լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է նախկինների ձեռքին և աշխատում է ներկա իշխանությունների դեմ։

Առաջին նախագահն ասում էր, որ Հայաստանում գոյություն ունի մոտ 40 լրատվամիջոց, որոնցից ընդամենը երկուսն են իրեն պաշտպանում։ Երևի նկատի ուներ պետական հեռուստատեսությունը և «Հայաստանի հանրապետություն» պաշտոնաթերթը։ Երկրորդ նախագահը պնդում էր, որ Հայաստանում կան պատասխանատու և անպատասխանատու լրատվամիջոցներ։

Անպատասխանատուները, բնականաբար, այն լրատվամիջոցներն էին, որոնք քննադատաբար էին տրամադրված իշխանությունների հանդեպ։ Երրորդ նախագահն ասում էր, թե լրատվամիջոցներն են գաղջ մթնոլորտ ստեղծում Հանրապետությունում։ Եվ վերջապես այս տարվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կարծիք հայտնել, թե հայաստանյան լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է նախկինների ձեռքում և աշխատում է ներկա իշխանությունների դեմ։

Մեջբերեմ նաև ներկա իշխանությունները ներկայացնող պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքը ֆեյսբուքյան իր էջից. «Հայաստանում մամուլի հետ կապված խայտառակ վիճակը միայն մերը չէ։ Սա համաշխարհային խնդիր է»։

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Լրագրողական հանրապետության լրագրողական խնդիրները
«Խայտառակ» բնորոշմանը կարող եք տարբեր կերպ վերաբերվել, բայց համաձայնեք՝ շատ ճիշտ է նկատել պատգամավորը, որ մամուլից ողջ աշխարհում են բողոքում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է բողոքում։ Օ՜, ինչպես է բողոքում Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը։ Միջազգային կազմակերպություններն են փաստում, որ մամուլի ազատությունն անկում է ապրում։ Միայն մի օրինակ. Եվրամիության անդամ Լեհաստանը դեռ չորս տարի առաջ՝ 2015 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ցուցակում զբաղեցնում էր 18-րդ տեղը, հիմա իջել է մինչև 58-րդ հորիզոնականը։ 

Թե ինչ վիճակում են հայտնվել հայաստանյան լրատվամիջոցները «թավշյա հեղափոխությունից» հետո, շատ բարդ հարց է։ Հարցրեք այդ լրատվամիջոցների ղեկավարներին։ Ամենատարբեր գնահատականները կտան։ Մի կողմից, կարծես թե վերացել է իշխանությունների վերահսկողությունը։ Գաղտնիք չէ, որ նախկինների օրոք առաջատար լրատվամիջոցները, մանավանդ հեռուստաընկերությունները, այս կամ այն կերպ վերահսկվում էին նախագահականից։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Պետք է ամեն ինչ անենք մամուլի ազատությունը պահպանելու համար. Փաշինյան

Կարող եմ սեփական փորձից օրինակ բերել։ Տարիներ առաջ աշխատում էի հեռուստաընկերություններից մեկում, միջազգային լուրեր էի պատրաստում։ Սկսվեց, այսպես կոչված, արաբական գարունը, հեղափոխական տրամադրությունները հասան Եգիպտոս և ես վերլուծական նյութ էի պատրաստում նախագահ Մուբարաքի դեմ ծավալված համաժողովրդական շարժման մասին, երբ ներս մտավ խմբագիրն ու ասաց. «Պետք չի այդ նյութը, վերևից ասել են, որ հեղափոխական թեմային չանդրադառնանք»։ Այսինքն, պատկերացրեք, նախագահականից թելադրում էին նույնիսկ, թե ո՛ր միջազգային թեման կարելի է շոշափել, որը՝ ոչ։

Մյուս կողմից, գաղտնիք չէ նաև, որ որոշ լրատվամիջոցներ ֆինանսական աջակցություն էին ստանում նախագահականից։ Ուղղակի՝ ծրարով։ Հիմա, որքան գիտեմ, այլևս չկա այդ աջակցությունը և լրատվամիջոցների վիճակը բարդացել է։ Ընդհանրապես լրատվամիջոցների աշխատանքը գնալով ավելի ծանր է դառնում՝ գովազդն է պակասել։ Մարդիկ թերթ չեն կարդում՝ իսկ ինչու 150 դրամով թերթ գնեմ, եթե ցանկացած պահի կարող եմ մտնել ինտերնետ և կարդալ այդ թերթի առցանց տարբերակը, երկրի ղեկավարի կարծիքն էլ կիմանամ նրա սիրած լայֆերից՝ ուղիղ եթերներից։

Մի նոր դժվարություն էլ է առաջացել։ Առաջ որոշ լրատվամիջոցներ, հիմնականում հեռուստաընկերություններ, խոսք չէին տալիս շատ որոշակի գործիչների, ուղղակի խուսափում էին նրանց հրավիրելուց. ով գիտի` ինչեր կասեն, դե գնա ու տակից դուրս արի։ Հիմա հակառակ խնդիրն է առաջացել՝ գործիչներն իրենք են ընտրում «հարմար լրատվամիջոց», ասենք, այն հեռուստաընկերությունը, որտեղ քեզ տհաճ հարցեր չեն տա, ընդհակառակը՝ կշոշափեն այն թեմաները, որոնց շուրջ դու սիրում ես խոսել։ Այսինքն՝ եթե ես քննադատաբար եմ տրամադրված իշխանությունների կամ ընդդիմության հանդեպ, իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչը ինձ հարցազրույց չի տա։

Բոլոր դեպքերում փաստենք, որ լրագրողական հանրապետություն ենք դարձել։ Վարչապետը՝ նախկին լրագրող, առաջին տիկինը՝ լրագրող, նայում ես խորհրդարանին՝ գրեթե ամեն հինգերորդը՝ նախկին գործընկերդ է։ Եվ ուրեմն այսօր, երբ արդեն 15-րդ անգամ նշվում է Հայ մամուլի օրը, շնորհավորենք բոլորիս։

Հեղինակ՝ Արմեն Դուլյան

Լրահոս
0