ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան է ժամանել Վրաստանի Հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիան։ Նրան Բաղրամյան 26–ում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վրաստանի վարչապետի հետ քննարկում ենք հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը»,–իր facebook-յան էջում գրել է Փաշինյանը։
Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի աթոռը զբաղեցրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։ Հենց այդ օրը երկրի խորհրդարանը վստահություն հայտնեց ՆԳՆ նախկին պետի գլխավորած կառավարությանը։
Նշենք, որ Գախարիայի տարածաշրջանային շրջագայությունը մեկնարկեց Ադրբեջանից, ուր նա մեկնել էր հոկտեմբերի 9-ին։ Հայաստանից հետո Վրաստանի վարչապետը կայցելի Թուրքիա։
Նիկոլ Փաշինյանը խոսել է Վրաստանի նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի հետ
Հիշեցնենք` Գախարիան 2017 թվականի հունիսին Երևան է այցելել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018 թվականի փետրվարին` ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։