ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով դիմումի քվեարկության ժամանակ միայն մեկ դատավոր է դեմ եղել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ տեղեկացել է ոչ պաշտոնական աղբյուրից։
«Վահե Գրիգորյանը բացակայել է նիստից, և արձանագրվել է ընդամենը 1 դեմ՝ Ֆելիքս Թոխյանի ձայնը»,– գրում է թերթը:
«Հրապարակը» նշում է, որ իշխանությունը շունչը պահած սպասում էր` Սահմանադրական դատարանը վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահանջով, թե՞ ոչ։
«2 տարբերակն էլ հնարավոր էր․ ՍԴ-ն 7-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ մերժո՞ւմ է դիմումը, թե՞ ընդունում վարույթ և քննություն սկսում։ Վարույթ կարող էին չընդունել, եթե որոշեին, որ «գործն» անհիմն է, ժամկետային, ու պրոցեդուրային խախտումներ են առկա: Երեկ ՍԴ-ն վարույթ չընդունեց դիմումը»,– գրում է պարբերականը։
Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 14–ին ՍԴ–ն հայտարարեց, որ մերժել է «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը։
ԱԺ դիմումը ՍԴ մուտք էր արվել երկուշաբթի` հոկտեմբերի 7-ին։ Այն վարույթ ընդունելու կամ մերժելու համար դատարանը 7 օր ժամանակ ուներ։ Վերջնաժամկետը լրանում էր այսօր` հոկտեմբերի 14-ին։
«Հրայր Թովմասյանն արդար դատական համակարգի շահերից հանդես չի գալիս». Միրզոյան
Հոկտեմբերի 3-ին ԱԺ–ն ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության նախագիծը` Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմում ներկայացնելու մասին։
Դիմումում 4 հիմք է ներկայացված Թովմասյանի պաշտոնանկության համար։
Նշվում է, որ նա իրավունք չուներ մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ վարույթին, քանի որ փոխկապակցված է ՀՀԿ–ի, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի հետ։
«Սատանայի փաստաբան» Հրայր Թովմասյանը գնալու է Սերժ Սարգսյանի հետևից. Ալեն Սիմոնյան
Հրայր Թովմասյանը նաև Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի կնքահայրն է։ Նա նախկինում մարտի 1–ի գործով դատավարությունների վերաբերյալ հրապարակային կարծիք է արտահայտել, մասնակցել քրգործի վարույթին, ինչը կողմնակալ վերաբերմունքի հիմքեր է տալիս։ Իսկ չորրորդ պատճառն այն է, որ բոլոր հանգամանքներն անտեսվել են Թովմասյանի կողմից ու նա չի հայտնել նիստին իր մասնակցության անհնարինության մասին։
Ջայլամությունը լավ կետի չի հանգեցնում. Միրզոյանը` Հրայր Թովմասյանի հարցը քննելիս