00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերոս և կրկնակի փախստական. ինչպես է Հրանտ Ավագյանը կռվել Գերմանիայում

© Sputnik / Anatoliy Garanin / Անցնել մեդիապահոցКолонны бойцов движутся на фронт из Москвы, 23 июня 1941 года
Колонны бойцов движутся на фронт из Москвы, 23 июня 1941 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրանտ Ավագյանը 17 տարեկան չկար, երբ 1941–ի հունիսին ինքնակամ զինկոմիսարիատ ներկայացավ։ Ուղարկեցին սովորելու, հետո ռազմաճակատ, ինչպես հետագայում պարզվեց` ԽՄ հերոսի կոչման հետևից։ Մտածու՞մ էր արդյոք հերոս գնդապետը, որ մեծ տարիքում սեփական երկրում կրկնակի փախստական կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 15 Հոկտեմբեր — Sputnik. Երբ պատերազմ է սկսվում, տղամարդիկ, նույնիսկ եթե նրանց 17 տարեկանը չի լրացել, չեն մտորում։ Հրանտ Ավագյանը ինքնակամ է զինկոմիսարիատ գնացել, խնդրել է ռազմաճակատ տանեն, չեն վերցրել, ուղարկել են սովորելու։

© PhotoՀրանտ Ավագյան
Հերոս և կրկնակի փախստական. ինչպես է Հրանտ Ավագյանը կռվել Գերմանիայում - Sputnik Արմենիա
Հրանտ Ավագյան

Ասում են` Ավագյանը իր սխրանքներից խոսել չէր սիրում, փոխարենը հուզմունքով էր պատմում զինակիցների մասին։ Դժվար թե նա մոռացած լիներ իր ամենաառաջին մարտը, իսկ Օրջոնիկիձեի մոտակայքի Մայրամատակ գյուղում մինչ օրս հիշում  են նրա մասին։ Նա Հյուսիսային Օսեթիայում գտնվող այդ գյուղի պատվավոր քաղաքացի է։ «Խիզախության համար» իր առաջին մեդալը ստացել է Հյուսիս–կովկասյան ռազմաճակատում։

Ինչպես Խորհրդային Միության համար պատերազմած հայ սպան դարձավ Ռուսաստանի Դաշնության հերոս

Գործող բանակում ավելի քան երեք տարի անցկացնելու ընթացքում Ավագյանը 21 մեդալ է ստացել, գումարած Կարմիր դրոշի շքանշան և բազում այլ պարգևներ։ Ոչ մի օր հանգիստ`  բանակի հետ նահանջ, հետո անզուսպ արշավանք մինչև Բեռլին։

Ճակատագիրը որոշ ժամանակ պաշտպանում էր Ավագյանին վիրավորվելուց. նա միայն կապտուկներ ու քերծվածքներ ուներ, բայց ո՞վ է  դրան ուշադրություն դարձնում։ Միայն վերջում լուրջ վիրավորում ստացավ, բայց ապաքինվեց։

Բեռլինից 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զելով քաղաքի մոտակայքում երկաթուղային կայանն այնքանով էր կարևոր, որ այդտեղով էր անցնում Գերմանիայի արևմուտքից արևելք տանող գիծը, ու ֆաշիստներն ատամներով կառչել էին դրանից։

1945 թվականի ապրիլի կեսն էր։ Կայարանի մոտակայքի կառույցներից  մեկում հիտլերականներն էին հաստատվել, կրակ էին արձակում ու պետք էր որևէ կերպ ճնշել այդ կետը։ Լեյտենանտ Ավագյանը խնդրեց, որ գնա «մի փոքր անհանգստացնի» գերմանացիներն, նրան հաջողություն մաղթեցին, ու նա գնաց մեկ ավտոմատավորի հետ։ 

Աննկատ մոտեցան, հաջողացրին ու Ավագյանը միանգամից երեք նռնակ նետեց պատուհանից ներս։ Տան  «բնակիչները» ստիպված դուրս վազեցին, դե այստեղ էլ արդեն ամեն ինչ հասկանալի էր. 14 մարդ գերի վերցրին։ Հետն էլ` երկու զրահավոր փոխադրիչ մեքենա։

Иван Христофорович Баграмян - Sputnik Արմենիա
Գաղտնազերծած հուշեր. մարշալ Բաղրամյանի մասին բացառիկ փաստաթղթեր են հրապարակվել

Հերոսի կոչում  տալու առաջարկը նախարարություն ուղարկեցին, իսկ Ավագյանը շարունակեց ճանապարհը դեպի Բեռլին։ Արդեն  Գերմանիայի մայրաքաղաքում, փողոցային կռիվներում նա լուրջ վիրավորում ստացավ. առաջին վիրավորումը կարող էր մահացու լինել։ Բարեբախտաբար, ապաքինվեց, իսկ Հերոսի աստղը 1946 թվականին տեղ հասավ։

Գնդապետ Ավագյանը չհեռացավ բանակից. նա ծառայեց Հյուսիսային Կովկասում, Օդեսայում ու Գերմանիայում`  խորհրդային զորքերի խմբում։ Զինվորականները վաղ են թոշակի անցնում, ու Ավագյանն ընտանիքով տեղափոխվեց Բաքու, որտեղ գնդապետը ծնվել էր 95 տարի առաջ` 1924 թվականի հոկտեմբերի 15–ին։

Երևի Ավագյանը նույնիսկ ամենադաժան մղձավանջում չէր կարող մտածել, որ կարող է սեփական երկրում փախստական դառնալ, բայց ժամանակները փոխվում են  ու Ամանորից անմիջապես հետո, 1990 թվականի հունվարին, Ավագյանները սպիտված էին լաստանավով Բաքվից Թուրքմենստան փախչել։ Թե ումից` բոլորին է հայտնի։

Հիմնվեցին Գրոզնիում, բայց կարճ ժամանակով. Չեչնիայի պատերազմը իր հետքը թողեց արդեն իսկ տարեց մարդկանց կյանքում։ Տեղափոխվեցին Կրասնոդար. այստեղ վերջապես կարելի էր հանգիստ ապրել։

Պատերազմի ու աշխատանքի հերոս. ինչպե՞ս խեղեցին Սամվել Մաթևոսյանի ճակատագիրը

Հրանտ Ավագյանը Կրասնոդարում էլ է իր մասին լավ հիշողություններ թողել. համագործակցել է զինկոմիսարիատներին ու վետերաններին միավորող կազմակերպությունների հետ։ 93 տարի ապրեց, բայց ոչ ոք, երբեք ու ոչ մի հանգամանքներում չի հիշել նրան որպես ծերունի։

Լրահոս
0