00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավո՞ր է, որ Ֆրանսիան Ադրբեջանին զենք վաճառի. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

© Sputnik / Asatur YesayantsАнна Нагдалян
Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հերթական անգամ հիշեցրել է Ֆրանսիայի նախագահի խոսքերը` կապված սպառազինության հավանական վաճառքի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը բոլոր գործընկերներին կոչ է անում հրաժարվել տարածաշրջանում սպառազինության մրցավազքին ուղղակի կամ անուղղակի աջակցությունից։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Մենք միշտ ասել ենք, որ սպառազինության մատակարարումը, տարածաշրջանում սպառազինության մրցավազքին անմիջական կամ անուղղակի դրդելը մեր օրակարգի առաջնահերթ հարցերից մեկն է», – ասաց Նաղդալյանը։

Դա թույլ չտալու համար Երևանը կիրառել է բոլոր հնարավոր միջոցները։ Ֆրանսիան այդ հարցում բացառություն չէ։

Նաղդալյանը հիշեցրեց, որ ճեպազրույցներից մեկի ժամանակ արդեն մեջբերել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն այն մասին, որ Ֆրանսիան Ադրբեջանին չի վաճառի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում։

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
«Սպասում ենք Թբիլիսիի պարզաբանմանը». ԱԳՆ–ն` հայ լրագրողներին Վրաստան չթողնելու մասին

«Բնականաբար, սա մեր մաքսիմումը չէ։ Քայլերն անընդհատ են ձեռնարկվում։ Եվ այդ հարցը մշտապես լինելու է մեր օրակարգում։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խթանել տարածաշրջանում սպառազինության մրցավազքին, և, հետևաբար, տարածաշրջանում անկայունությանը»,–նշեց Նաղդալյանը։

Նա նաև նշեց, որ հոկտեմբերի 14-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայից պատվիրակություն էր ընդունել, որում ընդգրկված էին բազմաթիվ քաղաքների քաղաքապետեր և խորհրդարանականներ։

«Մնացականյանը բարձր է գնահատել նրանց դերն ու ներդրումը հայ–ֆրանսիական բարեկամության ամրապնդման և փոխադարձ հարգանքի խորացման գործում»,–ասաց Նաղդալյանը։

Взрыв у армянской церкви Святой Богородицы (11 июля 2019). Эль-Камышлы, Сирия - Sputnik Արմենիա
«Կամիշլիից հայերի դուրսբերման հարց չկա». Աննա Նաղդալյան

Ալիևի խոսքում որևէ նոր բան չկար. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքն Ադրբեջանի նախագահի ելույթին

Նա նշեց, որ բազմաթիվ հարցերի թվում քննարկվել է նաև Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև քույր քաղաքների մասին պայմանագրերի չեղարկման հարցը։

«Այդ հարցը մտնում է այն թեմաների ցանկի մեջ, որոնք վերաբերում են մեր համահայկական օրակարգին։ Իսկ ֆրանսիացի և հայ ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդումը մեր օրակարգի անբաժան մասն է»,–ասաց Նաղդալյանը։

Մնացականյանը, նրա խոսքով, ողջունել է խորհրդարանականների այցը Արցախ և նրանց պատրաստակամությունը կապերի ամրապնդման հարցում։ ՀՀ ԱԳՆ–ն կարծում է, որ մարդու իրավունքներն ու դրանց իրացումը պայմանավորված չեն իրենց բնակության վայրով։

Минарет мечети, пострадавшей в ходе войны, в городе Шуши, Нагорный Карабах. - Sputnik Արմենիա
Երևանը պատասխանել է Շուշիում գտնվող մզկիթը «յուրացնելու»` Բաքվի մեղադրանքներին

«Արցախցիներն իրավունք ունեն իրացնելու սեփական իրավունքները։ Աշխարհի հետ ազատ շփումն այդ իրավունքների թվում է»,–նշեց Նաղդալյանը։

Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Paris Air Show-2019–ի շրջանակում Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը և Nexter սպառազինության և ռազմատեխնիկայի ֆրանսիական արտադրողը  քննարկել են  անվավոր զրահատեխնիկայի համատեղ արտադրությանն առնչվող հարցեր։

Լրահոս
0