00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Independent–ը Հայաստանի ԱԺ շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շենքը կառուցվել է 1950թ–ին և եղել է Խորհրդային Հայաստանի գլխավոր կառավարական համալիրներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Բրիտանական Independent թերթը Հայաստանի Ազգային ժողովի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում։ Աշխարհի խորհրդարանների լուսանկարները` դրանց ճարտարապետության մասին սիրողական մեկնաբանություններով, կազմել է Twitter–ի օգտատերերից մեկը` Ալան Ֆոլդսը։

Արդեն գիտեք` ումից պահանջել. Արթուր Մեսչյանը խոստանում է պահպանել Երևանի պատմական շենքերը

Հայաստանի խորհրդարանի շենքը կառուցվել է 1950թ–ին` ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով (նրա նախագծով է կառուցվել նաև Մատենադարանը)։ Նախկինում այստեղ է գտնվել Հայկական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի շենքը, իսկ ավելի ուշ տեղափոխվել է հանրապետության խորհրդարանը։

«Գեղեցիկ ճարտարապետական համաչափություն, առաջին հարկի մոխրագույնի և վերնահարկերի ոսկեգույնի հակադրություն։ Շուրջբոլորի սիզախոտը և ծառերը նույնպես գեղեցիկ են», – գրում է Ֆոլդսը։

Նրա հավաքած լուսանկարների հիման վրա հեղինակները կազմել են լավագույն տասնյակ` առանց տեղերի բաժանելու, բայց «գրան պրին» անվերապահորեն բաժին է ընկել Հունգարիայի խորհրդարանին։ Շենքը կառուցվել է 1880-90–ական թթ–ին և բացվել 1896թ–ին հունգարական կառավարության հիմնադրման 1000–ամյակի առթիվ։

Ռումինիայի խորհրդարանը սկսել են կառուցել 1980թթ–ի կեսերին ու ավարտել 90–ականների վերջին` արդեն իշխանափոխությունից հետո։

Տրինիդադ և Տոբագոյի խորհրդարանը, որն անսպասելիորեն մեծ է նման փոքր երկրի համար, կառուցված է դասական ճարտարապետության տարրերով, բայց աչքի է ընկնում ալ կարմիր գույնով, որի ֆոնին սպիտակ գմբեթն ավելի թեթև է երևում։

Անգոլայի խորհրդարանը շրջապատված է մեծ այգով և նույնպես առանձնանում է կարմիր գույնով։ Դրա մեծ գմբեթը մի քիչ հիշեցնում է Կապիտոլիումը։

Տասնյակում ներառված է նաև Կապիտոլիումը։ «Որքան էլ այն ծանոթ լինի բոլորին, միևնույն է, այն հիանալի է», – գրել է թերթը։

Հնդկաստանի խորհրդարանը ոչ միայն արտաքուստ է գեղեցիկ, այլ նաև հետաքրքիր խորհրդանիշ ունի։ Այն կառուցված է անիվի տեսքով, որը խորհրդանշում է Դհարմաչկարան կամ Դհարմայի հայտնի անիվը, որը խորհրդանշում է վերասերումներից մաքրվելը։ Նշենք, որ դա է խորհրդանշում նաև Հնդկաստանի դրոշի կլոր շրջանը։ Հատկանշական է, որ շենքը կառուցվել է անգլիացի ճարտարապետների նախագծով դեռ գաղութատիրության շրջանում։

Կանադայի խորհրդարանը հիշեցնում է Վեսթմինստերյան աբբայությունը, բայց դրա պատճենը չի և շատ գեղեցիկ է շրջապատող այգիների մեջ։

Սեյշելյան կղզիների խորհրդարանը կառուցված է հանգստավայրի ոճով։ Տանիքին արևային վահանակներով մեծ բունգալո կա։

Վերջապես, հեղինակների ուշադրությունը գրավել է Բութանի կարմիր խորհրդարանը։ Այն կառուցված է բուդդայական ճարտարապետության ոճով` տանիքներին ոսկյա մեհյաններով։

Լրահոս
0