00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Թուրքիա. կատվի խաղ՝ 3 մկան հետ

© AP Photo / Murat KulaВыступление президента Турции Реджепа Тайипа Эрдогана перед сторонниками во время церемонии открытия нескольких проектов развития в районе Мамак Анкары (13 февраля 2019). Турция
Выступление президента Турции Реджепа Тайипа Эрдогана перед сторонниками во время церемонии открытия нескольких проектов развития в районе Мамак Анкары (13 февраля 2019). Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Սիրիա մտնելիս Ռեջեփ Էրդողանը ամեն ինչ շատ լավ էր հաշվարկել։ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ որևէ գործողություն իրականացնելու մտադրություն չունի՝ առնվազն երկու պատճառով:

Նախ, երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, հետո էլ ամերիկացի նախագահը ընդհանրապես պատերազմական գործողություններ սկսելու ցանկություն չունի՝ մի քանի օր առաջ հենց այդպես էլ հրապարակավ ասել է՝ «Պետք է դադարեցնենք այդ անիմաստ պատերազմները Մերձավոր Արևելքում»։

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Թուրքիա. կատվի խաղ՝ 3 մկների հետ

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա այդ կազմակերպությունը փաստորեն լռում է. համենայն դեպս, երբ վերջերս Անկարայում էր այդ կազմակերպության ղեկավարը, նա Թուրքիայի ղեկավարության դեմ որևէ կտրուկ հայտարարություն չարեց, ընդհակառակը՝ Ռեջեփ Էրդողանը մեղադրեց ՆԱՏՕ-ին, որ չի օգնում իր երկրին ահաբեկիչների դեմ պայքարում։ Եվրամիություն էլ, ինչպես երևում է, սիրիական գործերին խառնվելու մտադրություն չունի, որովհետև Թուրքիայի ձեռքին զսպաշապիկ կա՝ փախստականները, որոնց թիվը մի քանի միլիոնի է հասնում։ Եվ այս դեպքում էլ Ռեջեփ Էրդողանը բացեիբաց ակնարկում է՝ սահմանները կբացեմ և այդ միլիոնները կհոսեն դեպի Եվրոպա, ինչպես եղավ մի քանի տարի առաջ։ Էնպես որ՝ եվրոպական առանձին երկրներ բավարարվում են միայն նրանով, որ հայտարարում են, թե այլևս զենք չեն մատակարարի Թուրքիային, բայց դա լուրջ պատժամիջոց համարել, իհարկե, չի կարելի։

Пресс-конференция Рубена Сафрастяна - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սաֆրաստյան. «Փախստականների հարցում Թուրքիան Արևմուտքի հանդեպ դիմում է շանտաժի»

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվայի հարաբերությունները Անկարայի հետ լավն են, և ուրեմն Էրդողանը կարող է հանգիստ լինել՝ այդ կողմից էլ որևէ վտանգ չկա։ Համաձայնեք՝ բավական դիպուկ է նկատել ռուսաստանցի մեկնաբաններից մեկը՝ Էրդողանը Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի հետ խաղում է, ինչպես կատուն երեք մկների հետ։
Սա, իհարկե, նոր բան չէ. Թուրքիան միշտ էլ կարողացել է խաղալ։ Հիշենք, թե ինչպես ժամանակին՝ ավելի քան հարյուր տարի առաջ զենք ստացավ բոլշևիկներից, հետո էլ երես թեքեց նրանցից։ Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույնիսկ այնպիսի հմուտ քաղաքական գործիչ, ինչպիսին էր Ուինսթոն Չերչիլը, մինչև վերջ համոզված էր, որ Թուրքիան կմիանա հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարին։ Ու հիմա էլ Թուրքիան, մտնելով Սիրիա, փաստորեն արհամարհում է ողջ մարդկությանը։ Եվ որևէ մեկը լրջորեն դրան չի դիմադրում։ Ուղղակի Թուրքիայի համար հիմա բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Խոսքը ոչ միայն այն մասին է, որ ո՛չ Ամերիկան, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ Ռուսաստանը Թուրքիայի վրա ազդելու արդյունավետ լծակներ չունեն։ Ցանկություն էլ չունեն։

Презентация книги Вован и Лексус. По ком звонит телефон - Sputnik Արմենիա
Պրանկերները Թուրքիայի պաշտպանության նախարարի անունից զանգել են ԱՄՆ–ի սենատորին

Ուղղակի Թուրքիայի շուրջ այժմ ստեղծվել է, եթե կարելի է այդպես ասել, ուժային վակուում՝ թուլացել են թե՛ Իրաքը, թ՛ե Սիրիան, թե՛ Լիբանանը։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ դրանք նույնիսկ պետություններ էլ չեն արդեն։ Էնպես որ Թուրքիան շատ հանգիստ կարող է դուրս գալ իր սահմաններից և անել հարևան երկրներում ինչ կկամենա։ Դրա հետևանքով քրդերն են տուժում, որովհհետև, փաստորեն, հիմա արդեն չգիտեն, թե ում վրա դնեն հույսը։ Ամերիկացիները դուրս են գալիս. արդեն հայտարարվել է, որ մոտակա օրերին Սիրիայի այն շրջաններից, որոնց վրա հարձակում է սկսել Թուրքիան, ԱՄՆ-ը դուրս կբերի մոտ 1000 զինվորական։ Ռուսները քրդերին պաշտպանելու մտադրություն նույնպես չունեն, որովհետև սիրիական պատերազմի ժամանակ քրդերը հիմնականում Արևմուտքին էին աջակցում, ինչը ռուսներին նյարդայնացնում էր։

Այսօր Սիրիայի կառավարական ուժերն են շարժվել դեպի այն շրջանը, որտեղ տեղի է ունենում քրդերի և թուրքերի առճակատումը։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ ըստ քրդերի և Դամասկոսի միջև համաձայնության՝ այդ ուժերը պետք է տեղակայվեն Թուրքիայի հետ սահմանի երկայնքով։ Բայց շատ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի դիմադրություն կարող են ցույց տալ այդ ուժերը թուրքերին և ընդհանրապես ինչ տեղի կունենա, եթե բախվեն Սիրիայի և Թուրքիայի զինված ուժերը։ Մեզ, իհարկե, մեր հայրենակիցների ճակատագիրն է հետաքրքրում։ Հերթական անգամ, ինչպես ասում են, հայտնվել են երկու քարի արանքում։

Լրահոս
0