Տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը ՝ Երևանի մարաթոնը, անցկացվում է ամեն տարի` հոկտեմբերին: Վազքուղին անցնում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, որտեղ գտնվում են քաղաքային տեսարժան վայրերը:
Մարաթոնին մասնակցում են և՛ երեխաները, և՛ մեծահասակները: Վազքուղու երկարությունը տատանվում է 1 կմ-ից (7-12 տարեկան երեխաների համար) մինչև 42.2 կմ: Մասնակցությունը վճարովի է, ողջ հասույթը նվիրաբերվում է բարեգործական նպատակներով:
Մարաթոնը 5-րդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանում: Միջոցառման նպատակն է խթանել բարեգործությանը, զբոսաշրջությանը և, իհարկե, առողջ ապրելակերպը: Այս տարի մարաթոնը ողջ հասույթը կտրամադրի լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցին, որտեղ կբացվի հատուկ թերապիայի սենյակ:
Ինչպես ամեն անգամ այս տարի ևս մրցարշավի իրականացման համար Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ էին։