https://arm.sputniknews.ru/20191012/spanutyan-hertakan-depqy-mijin-tariqi-txamardy-mahacel-e-yerevanum-20738031.html
Սպանության հերթական դեպքը. միջին տարիքի տղամարդը մահացել է Երևանում
Սպանության հերթական դեպքը. միջին տարիքի տղամարդը մահացել է Երևանում
Sputnik Արմենիա
Գյուղի բնակիչներից մեկն իր մեքենայով հիվանդանոց է հասցրել տղամարդուն։ Դեռ հայտնի չէ` նա միջադեպի մասնակիցներից է, թե պարզապես օգնության է հասել տուժածին։ 12.10.2019, Sputnik Արմենիա
2019-10-12T10:23+0400
2019-10-12T10:23+0400
2019-10-12T10:34+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1826/91/18269181_0:140:1600:1040_1920x0_80_0_0_032dad047d5180e379dce0381ee2b1e9.jpg
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1826/91/18269181_176:0:1600:1068_1920x0_80_0_0_6a0819d608b65add0554ff3edced2814.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, սպանություն, արարատի մարզ, վթար, պատահար, սպանություն, գողություն
պատահարներ, հայաստան, սպանություն, արարատի մարզ, վթար, պատահար, սպանություն, գողություն
Սպանության հերթական դեպքը. միջին տարիքի տղամարդը մահացել է Երևանում
10:23 12.10.2019 (Թարմացված է: 10:34 12.10.2019) Գյուղի բնակիչներից մեկն իր մեքենայով հիվանդանոց է հասցրել տղամարդուն։ Դեռ հայտնի չէ` նա միջադեպի մասնակիցներից է, թե պարզապես օգնության է հասել տուժածին։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Մեր տեղեկություններով` կեսգիշերն անց հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ։
11 հոկտեմբերի 2019, 22:16
Հոսպիտալացվելուց րոպեներ անց նա մահացել է։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, քանի որ վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել։
Ըստ որոշ լուրերի` տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի` մայրաքաղաքին մոտ գտնվող գյուղերից մեկից, չճշտված տեղեկություններով` Գեղանիստից։
Գյուղի բնակիչներից մեկն իր մեքենայով հիվանդանոց է հասցրել նրան։
Դեռևս հայտնի չէ վիրավորին հիվանդանոց հասցրած տղամարդը միջադեպի մասնակիցներից է, թե պարզապես օգնության է հասել տուժածին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանության ծառայողները լույսը դեռ չբացված պարզել են, թե ով է կրակել տղամարդու ուղղությամբ։
Դանակահարություն Մալաթիայում. երկու երիտասարդի տեղափոխել են հիվանդանոց
Ամենայն հավանականությամբ, նրանք ծանոթներ են եղել, միջադեպի պատճառն էլ միջանձնային խնդիրներ են եղել։
Բոլոր հարցերի պատասխանները կտա քննությունը։
Սպանություն Երևանում. զոհը երիտասարդ տղա է