ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, որոշել է պատմել նյույորքյան վարսավիրանոց այցելելու իր պատմությունը։ Նա այս մասին գրել է Facebook-ում։
«Քանի որ վարսահարդարի թեման կրկին ակտուալ է, սիրով կիսում եմ ԱՄՆ վերջին այցի ժամանակ Նյու Յորքում վարսավիրանոց իմ այցի պատմությունը: Այն գտնվում էդ Մանհեթընի վրա, պատկանում էր հայի՝ Վարդան անունով, որը 40 տարի Նյու Յորքում վարսավիրանոց ունի ինքն էլ իմ այցի պահին սպասարկում էր հաճախորդի»,– գրում է Հակոբյանը։
Վարչապետի տիկինը հայտնում է, որ իր մազերը հարդարել է վարսավիրանոցի սեփականատիրոջ որդին՝ Միկան, իսկ Բիանկա անունով մի աղջիկ էլ make up է արել։
«Պարոն Վարդանը նրանցից պահանջում էր ինձ շատ գեղեցկացնել. Make her beautiful, she is the First Lady of my country (Գեղեցկացրեք նրան, նա իմ հայրենիքի առաջին տիկինն է). համոզում էր նա»,– պատմում է Հակոբյանը։
Վարչապետի կինը նշում է, որ իրեն ցնցել է այս դեպքը, քանի որ աշխարհի մյուս ծայրում հայի հանդիպելը, նրա խոսքով, վստահություն է պարգևում։
Իսկ թե այս դեպքը որքանով է առնչվում իր վարսահարդարի հետ կապված պատմությանը, Աննա Հակոբյանը չի մեկնաբանում։
Հիշեցնենք` մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, որ արդեն մի քանի ամիս է` աշխատանքից ազատվել է Աննա Հակոբյանի վարսահարդար–ոճաբան Սոֆյա Նավասարդյանին, որը պաշտոնական փաստաթղթերում ձևակերպված էր որպես օգնական։
Աննա Հակոբյանը չգիտի` ինչպես համոզի ամուսնուն. նա Փաշինյանի լուսանկարն է հրապարակել
Հրապարակումից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ այցելելու ժամանակ Սոֆյա Նավասարդյանն արդեն նրան չի ուղեկցել, ուստի օգտվել է ամերիկյան վարսավիրանոցի ծառայություններից։
Ի՞նչ են խնդրել աստծուց Աննա Հակոբյանն ու իր զինվոր որդին. վարչապետի տիկինն Արցախում է